Ռուսաստանի բանկային համակարգի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած բանկային ոլորտի ներկայացուցիչներին, պետական եւ հասարակական գործիչներին Ռուսաստանի բանկերի միության XXI համագումարին հանձնվել են հատուկ պատվոգրեր: «Բանկային համակարգի զարգացման եւ կատարելագործման գործում մեծ ավանդ ունենալու համար» պատվոգրին արժանացել է «Յունիբանկ»-ի Խորհրդի նախագահ եւ ռուսաստանյան «Յունիաստրում Բանկ»-ի նախագահ Գագիկ Զաքարյանը:
«ՌոսԲիզնեսՔոնսալթինգ» գործակալության տվյալներով, 2009թ.-ին «Յունիաստրում Բանկ»-ը էապես ամրապնդել է իր դիրքերը, արձանագրելով միջինը 30% աճ գործունեության բոլոր ուղղություններով: Վարկային պորտֆելի ծավալով «Յունիաստրում Բանկ»-ը ՌԴ բանկային համակարգում զբաղեցրել է 36-րդ տեղը, վարկանիշային աղյուսակում բարձրանալով 18 կետով: Պայմանավորված վարկային պորտֆելի ծավալների աճի հետ, «Յունիաստրում Բանկ»-ն ակտիվների ծավալով ընդգրկվել է 50 ամենախոշոր ռուսաստանյան բանկերի ցուցակում, զբաղեցնելով 48-րդ տեղը: Ավանդային պորտֆելի մեծությամբ բանկը զբաղեցրել է 43-րդ տեղը:
«Յունիբանկ»-ի դիրքերը ՀՀ բանկային համակարգում 2009թ.-ի արդյունքներով հետեւյալն են. ակտիվներ` 5-րդ տեղը, վարկային ներդրումներ` 5-րդ տեղը, արդյունաբերության ոլորտի վարկավորում` 1-ին տեղը, ֆիզիկական անձանց վարկավորում` 2-րդ տեղը, հիփոթեքային վարկավորում` 2-րդ տեղը, ավտովարկավորում` 1-ին տեղը, պարտավորություններ` 3-րդ տեղը, ժամկետային ավանդներ` 1-ին տեղը, դրամական փոխանցումներ` 1-ին տեղը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ի երեք մասնաճյուղեր հաճախորդներին կսպասարկեն մինչեւ ժամը 20:3015.04.2010 Տեսնել ավելին
-
Հայտարարություն12.04.2010 Տեսնել ավելին
-
«Յունիստրիմ» համակարգի հայաստանյան շրջանառությունն այս տարվա մարտին աճել է 12%-ով07.04.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն առաջարկում է նոր վարկատեսակ U-SUPER PRIME31.03.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը համալրել է կանոնադրական կապիտալը28.03.2010 Տեսնել ավելին
-
Յունիբանկը` գլխավոր հովանավոր25.03.2010 Տեսնել ավելին