«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ի հերթական աջակցությունը երաժիշտներին

10.05.2010

Բացառիկ համերգ Երեւանում

«Յունիբանկ»-ի նախաձեռնությամբ եւ ֆինանսական աջակցությամբ Երեւանում կանցկացվի դասական երաժշտության համերգաշար: Բեմում միասին ելույթ կունենան Հայաստանի եւ արտերկրի բարձրակարգ երաժիշտներ: Համերգների նպատակը հայ հանդիսատեսին տաղանդավոր երաժիշտների ներկայացումն ու երիտասարդության շրջանում դասական երաժշտության հանրայնացումն է:

Մայիսի 15-ին Ա.Սպենդիարյանի անվան Ազգային Օպերայի եւ Բալետի թատրոնում կայանալիք համերգին առաջին անգամ Հայաստանում կներկայացվեն կոմպոզիտոր Գարի Քյոսայանի հեղինակային ստեղծագործությունները սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Երեկոյի ընթացքում կհնչեն ջազ եւ դասական ոճով գրված ստեղծագործութուններ, այդ թվում` հանդիսատեսին արդեն քաջածանոթ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի բեմականացման համար գրված սիմֆոնիկ ստեղծագործությունը: Կոմպոզիտորի հետ միասին հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Համերգին երիտասարդ երաժշտների ընդգրկումը պատահական չէ: Այդ կերպ բանկը տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին մեկ անգամ եւս հանդիսատեսին ներկայանալու եւ ստեղծագործական առումով հետաքրքիր նախագծում մասնակցելու հնարավորություն է ընձեռում: Համերգի հատուկ հյուրն է ամերիկյան հանրահայատ ջազ երգչուհի Ինդեան, ով ջազի իր կենդանի կատարումներով արդեն գերել է հայ երաժշտասեր հասարակությանը:

Գարի Քյոսայանի առաջին`«Քեզ համար», ալբոմը 1998 թվականին թողարկվելով ԱՄՆ-ում, դարձել է տարվա լավագույն ջազային ալբլոմ, իսկ ինքը` կոմպոզիտորը, ճանաչվել ԱՄՆ-ի լավագույն ջազ երաժիշտը: Ամերիկյան «Լոս Անջելես Թայմս» թերթը նշել է, որ Գարի Քյոսայանի երաժշտությունը թարմ շունչ է ջազային երաժշտության մեջ: Նրա երաժշտությունը ունկնդրին ուղեկցում է դեպի գեղեցիկը եւ հավերժը` միշտ մնալով թարմ եւ նորաշունչ:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիբանկ»-ի բիզնես վարկերի ծավալն ավելացել է 86 տոկոսով
  • «Արտաշատ» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե
  • «Յունիբանկ»-ի բաժնետերերը ամփոփել են 2009թ.-ի գործունեության ցուցանիշները
  • Մրցույթին մասնակցելու հրավեր
  • Այսօր կկայնա «Յունիբանկ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը
  • «Յունիբանկ»-ը պարգեւատրեց 2010թ.-ի ապիլ ամսվա լավագույն աշխատակիցներին
Տեսնել բոլորը