«Յունիբանկ»-ի բիզնես վարկերի ծավալն ավելացել է 86 տոկոսով

09.05.2010

2010թ.-ի առաջին եռամսյակի վերջին «Յունիբանկ»-ի վարկային պորտֆելը կազմել է 66,3 մլրդ դրամ, անցած տարվա նույն եռամսյակի համեմատ ավելանալով 41 տոկոսով: Բանկի վարկային պորտֆելի զգալի մասը` մոտ 40 մլրդ դրամը ուղղվել է փոքր եւ միջին բիզնեսի աջակցմանը: Բիզնես-վարկերի պորտֆելի աճը 2009թ.-ի առաջին եռամսյակի համեմատ կազմել է 86 տոկոս:

«Յունիբանկ»-ի համար փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման զարգացումը գերակա ուղղություն է: «Յունիբանկ»-ի վարկատեսակները մեծ պահանջարկ ունեն մարման երկար ժամկետների եւ ցածր տոկոսադրույքների շնորհիվ` սկսած 15 տոկոս տարեկան: Բիզնեսի վարկավորումը բանկն իրականացնում է ինչպես ԱՄՆ դոլարով եւ եվրոյով, այնպես էլ ՀՀ դրամով: Բիզնես վարկերը տրամադրվում են անհատ ձեռներեցներին եւ իրաբավանական անձանց:    

Ներկայումս բանկի ամենամեծ պահանջարկը վայելող բիզնես վարկերից է  իրավաբանական անձանց համար նախատեսված «U-Super Prime» վարկատեսակը, որի նվազագույն գումարը կազմում է 40 մլն դրամ: Այս վարկատեսակի գլխավոր առանձնահատկությունն է բավականին ցածր տոկոսադրույքները` 12 տոկոս տարեկան եվրոյով վարկերի համար, 13 տոկոս տարեկան` դոլարով եւ 14 տոկոս տարեկան` ՀՀ դրամով վարկերի համար: Վարկավորումն իրականացվում է ինչպես շրջանառու միջոցների համալրման եւ հիմնական միջոցների ձեռքբերման, այնպես էլ ներդրումային նպատակների իրագործման համար:  «U-Super Prime» վարկից կարող են օգտվել նվազագույնը 2 տարի գործունեություն ծավալած եւ բացասական վարկային պատմություն չունեցող ձեռմարկությունները: «U-Super Prime» վարկը հատուկ մշակված է Հայաստանում ֆինանսապես կայուն ձեռնարկատիրության զարգացման համար:

Բանկը կշարունակի բիզնես-վարկավորման պայմանների բարելավումը` ձոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկություններին առաջարկելով նոր առաջարկություններ:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Արտաշատ» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե
  • «Յունիբանկ»-ի բաժնետերերը ամփոփել են 2009թ.-ի գործունեության ցուցանիշները
  • Մրցույթին մասնակցելու հրավեր
  • Այսօր կկայնա «Յունիբանկ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը
  • «Յունիբանկ»-ը պարգեւատրեց 2010թ.-ի ապիլ ամսվա լավագույն աշխատակիցներին
  • «Յունիբանկ»-ի Խորհրդի նախագահը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն բանկիր
Տեսնել բոլորը