Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Յունիբանկ»-ի «Արտաշատ» մասնաճյուղը տեղափոխվել է նոր, հաճախորդների սպասարկման համար ավելի հարմարավետ տարածք: Մասնաճյուղի նոր հասցեն է` ք. Արտաշատ, Օգոստոսի 23, թիվ 19Գ:
Ընդհանուր առմամբ «Յունիբանկ»-ն ունի 33 մասնաճյուղ, որից 14-ը տեղակայված են Երեւանում: Ռուսաստանում գործում է բանկի ներկայացուցչությունը: Մասնաճյուղային ցանցի աշխատանքային ժամերը հետեւյալն են`
Բոլոր մասնաճյուղերը, բացառությամբ «Գարեգին Նժդեհ», «Տաշիր», «Ամիրյան», «Կոմիտաս», «Մալաթիա» եւ «Զվարթնոց» մասնաճյուղերի` երկուշաբթի-ուրբաթ ժամը 9:15-ից մինչեւ 17:00, շաբաթ-կիրակի` ոչ աշխատանքային օրեր:
«Գարեգին Նժդեհ» մասնաճյուղ` երկուշաբթի-ուրբաթ ժամը 10:00-ից մինչեւ 16:30, շաբաթ-կիրակի` ոչ աշխատանքային օրեր:
«Տաշիր» մասնաճյուղ` երկուշաբթի-ուրբաթ ժամը 10:00-ից մինչեւ 17:00, շաբաթ-կիրակի` ոչ աշխատանքային օրեր:
«Ամիրյան», «Կոմիտաս» եւ «Մալաթիա» մասնաճյուղերն աշխատում են հաճախորդների սպասարկման երկարացված ռեժիմով` ժամը 9:15-ից մինչեւ 17:00 ընդհանուր բանկային սպասարկում; ժամը 9:15-ից մինչեւ 20:30` «Յունիստրիմ » դրամական փոխանցումների իրականացում եւ արտարժույթի փոխարկում: Շաբաթ-կիրակի` ոչ աշխատանքային օրեր:
«Զվարթնոց» մասնաճյուղը աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ի բաժնետերերը ամփոփել են 2009թ.-ի գործունեության ցուցանիշները04.05.2010 Տեսնել ավելին
-
Մրցույթին մասնակցելու հրավեր04.05.2010 Տեսնել ավելին
-
Այսօր կկայնա «Յունիբանկ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը02.05.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը պարգեւատրեց 2010թ.-ի ապիլ ամսվա լավագույն աշխատակիցներին27.04.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի Խորհրդի նախագահը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն բանկիր27.04.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալն աճել է 26%-ով21.04.2010 Տեսնել ավելին