«Յունիբանկ»-ի բաժնետերերը ամփոփել են 2009թ.-ի գործունեության ցուցանիշները

04.05.2010


Մայիսի սկզբին կայացավ «Յունիբանկ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը, որում ամփոփվեցին բանկի 2009թ.-ի գործունեության արդյունքները: Ժողովը հաստատեց բանկի 2009թ.-ի տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվետվությունները եւ շահույթի բաշխումը հաշվետու տարվա արդյունքներով:

«Անցած տարին դժվար էր ողջ բանկային համակարգի համար: 2009թ-ը պայմանականորեն կարելի է  բաժանել երեք փուլերի. տարեսկիզբ` անորոշության փուլ, տարեկես` վարկերի վերակառուցման եւ հարաբերական կայությունության փուլ, տարեվերջ` ակտիվ վարկավորման փուլ: Մենք զգացինք բազում նեգատիվ գործոնների  ազեցությունը մեզ վրա, բայց մեզ հաջողվեց հաղթահարել դժվարությունները եւ ճգնաժամային երեույթների ազդեցությունը հասցնել հնարավոր նվազագույն մակարդակի: «Յունիբանկ»-ն ապահովեց 2009թ.-ի համար նախանշված բոլոր ցուցանիշների կատարումը եւ ամրապնդեց իր դիրքերը ՀՀ բանկային համակարգի լավագույն հնգյակում»,- ասաց «Յունիբանկ»-ի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:

2009թ.-ին «Յունիբանկ»-ը կայուն աճ է արձանագրել է գործունեության բոլոր ուղղություններով: Տարեվերջին բանկի ակտիվները գերազանցել են 108 մլրդ դրամը, աճելով նախորդ տրավա համեմատ 59 տոկոսով: Վարկային ներդրումների աճը կազմել է 40 տոկոս, վարկերի ծավալը` 66,7 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները կազմել են 45,5 մլրդ դրամ, աճը` 40 տոկոս, իրավաբանակն անձանց ժամկետային ավանդները կազմել են 10,7 մլրդ դրամ, աճը` 181,5 տոկոս: Ցպահանջ ավանդների ծավալը հաշվետու տարում աճել է 15,4 տոկոսով եւ կազմել 12 մլրդ դրամ: Հաճախորդների սպասարկման գործառնությունների քանակը հաշվետու տարում կազմել է 1,7 մլն: «Յունիբանկ»-ի ակտիվ քարտերի քանակը տարվա ընթացքում 24 հազարից հասել է 36 հազարի: 2009թ.-ին բանկը տեղադրել է 14 բանկոմատ եւ 123 POS-տերմինալ` հասցնելով դրանց քանակը, համապատասխանաբար, 63-ի եւ 495-ի: Դրամական փոխանցումների կեսից ավելին բաժին է ընկնել  «Յունիստրիմ» համակարգին:

«Յունիբանկ»-ի դիրքերը ՀՀ բանկային համակարգում 2009թ.-ի արդյունքներով հետեւյալն են. ակտիվներ` 5-րդ տեղը, ֆիզիկական անձանց վարկավորում` 2-րդ տեղը, հիփոթեքային վարկավորում` 2-րդ տեղը, ավտովարկավորում` 1-ին տեղը,  ժամկետային ավանդներ` 1-ին տեղը, դրամական փոխանցումներ` 1-ին տեղը:  

Ամփոփելով ժողովի արդյունքները,  «Յունիբանկ»-ի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը նշեց, որ առկա են բոլոր նախադրյալները հաջողությամբ իրագործելու 2010թ.-ի համար առաջադրված խնդիրները եւ ապահովելու 3 մլրդ դրամ ծրագրված տարեկան շահույթը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Մրցույթին մասնակցելու հրավեր
  • Այսօր կկայնա «Յունիբանկ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը
  • «Յունիբանկ»-ը պարգեւատրեց 2010թ.-ի ապիլ ամսվա լավագույն աշխատակիցներին
  • «Յունիբանկ»-ի Խորհրդի նախագահը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն բանկիր
  • «Յունիբանկ»-ի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալն աճել է 26%-ով
  • «Յունիբանկ»-ի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը արժանացել է Ռուսաստանի բանկերի միության պատվոգրի
Տեսնել բոլորը