UNISTREAM դրամական փոխանցումների համակարգը մասնակցել է «Դրամական փոխանցումներ: Մոսկվա 2010» միջազգային համաժողովին: Դրամական փոխանցումների համակարգերի միջազգային միության (IAMTN) կողմիզ կազամկերպված եւ պարբերաբար անցկացվող այս համաժողովը դարձել է կարեւոր միջազգային միջոցառում` ոլորտում առկա խնդիրների լուծման առումով: Այս տարի UNISTREAM-ը դարձել է համաժողովի պլատինե հովանավոր:
Ինչպես նշեց UNISTREAM-ի գլխավոր տնօրեն Սուրեն Հայրիյանը, չնայած 2009թ.-ին դրամական փոխանցումների շուկայի նվազեցմանը, ինչը պայմանավորված էր միջազգային ֆինանսական ճգնաժամով, ակնկալիքներ կան, որ 2010թ.-ը կդառնա վերականգման տարի: Ընդ որում 2012թ.-ին դրամական փոխանցումների շուկան կհասնի 2008թ-ի մակարդակին, իսկ 2013թ.-ին Ռուասատան-ԱՊՀ ուղղությունը կարող է սահմանել նոր ռեկորդ` գերազանցելով 16,27 մլրդ դոլարի սահմանը:
Հիշեցնենք, որ UNISTREAM համակարգով դրամական փոխանցումներ կատարելը դարձել է ավելի մատչելի: 2010թ.-ի հունիսի 1-ից մեկնարկեց UNISTREAM-ի «Ամառային սակագին» նոր ակցիան, որի շրջանակներում դրամական փոխանցումները Ռուսաստանից դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ իրականացվում են ընդամենը 1% սակագնով, անկախ փոխանցվող գումարի մեծությունից: Նշված սակագինը գործում է, եթե դրամական փոխանցումները իրականացվում են ռուսաստանյան «Յունիստրիմ» կամ «Յունիաստրում» բանկերի սպասարկման կետերում:
UNISTREAM դրմական փոխանցումներ իրականացվում են «Յունիբանկ»-ի բոլոր 33 մասնաճյուղերում: Ընդ որում բանկի երեք մասնաճյուղերը` «Ամիրյանը», «Կոմիտասը» եւ «Մալաթիան» աշախատում են երկարացված ռեժիմով եւ UNISTREAM –ի հաճախորդներին սպասարկում են 9:15-ից մինչեւ 20:30-ը:
UNISTREAM-ի համակարգի եւ «Յունիբանկ»-ի մասնաճյուղերի աշխատաժամերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել «Յունիբանկ»-ի թեժ հեռախոսակապի կենտրոն 85-80 հեռախոսահամարով կամ այցելել բանկի կայքէջը`www.unibank.am:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ի բաժնետեր Գեորգի Պիսկովը դարձել է «ֆինանսական Օլիմպ 2009» մրցանակակիր08.06.2010 Տեսնել ավելին
-
Moody’s գործակալությունը «Յունիբանկ»-ին վարկանիշ է շնորհել06.06.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն առաջարկում է փոքր բիզնեսի վարկավորման նոր հնարավորություններ02.06.2010 Տեսնել ավելին
-
«Յունիստրիմ»-ը հայտարարում է «Ամառային սակագին» ակցիայի մեկնարկման մասին30.05.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը ներակայցնում է նոր ավանդ «Համալրվող»26.05.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն իրեն դրսեւորում է որպես մանրածախ բանկ24.05.2010 Տեսնել ավելին