Հուլիսին «Յունիբանկ»-ը կգործարկի սեփական պրոցեսինգային կենտրոնը

15.06.2010

«Յունիբանկ»-ի կողմից իրականացվող սեփական պրոցեսինգային կենտրոնի գործարկման նախագիծը մոտենում է ավարտման փուլին: Սեփական պրոցեսինգային կենտրոնի ստեղծման որոշումը բանկը կայացրել է հաշվի առնելով մանրածախ բիզնեսի սրընթաց զարգացումը եւ հաճախորդների անընդհատ աճող եւ փոփոխվող պահանջների բավարարման անհրաժեշտությունը:

Պրոցեսինգային կենտրոնի գործարկումը բանկը նախատեսել է 2010թ.-ի հուլիսին: Սեփական կենտրոնի շահագործումը թույլ կտա բանկին էապես մեծացնել քարտերի էմիսիայի ծավալը եւ հաճախորդներին առաջարկել վարկային քարտերի առավել գրավիչ պայմաններ: Նոր, ժամանակակից պրոցեսինգային կենտրոնի հզորության օգտագործումը միաժամանակ կբարձրացնի անվտանգության մակարդակը եւ կբարելավի քարտերի սպասարկման որակը:

«Սեփական պրոցեսինգային կենտրոնի գործարկմամբ կընդարձակվի մեր ծառայությունների շարքը, մենք կկարողանանք արտադրողների եւ առեւտրային ցանցների հետ համատեղ հաճախորդներին առաջարկել նոր ծրագրեր: Զեղչերի եւ արտոնությունների ծրագրի իրականացման նպատակով մեր կողմից համագործակցության համաձայնագրեր մի շարք հայտնի ընկերությունների հետ արդեն իսկ կնքվել են,- ասում է «Յունիբանկ»-ի քարտային բիզնեսի զարգացման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: Նոր ծառայությունը հիմնված է բոնուսային միավորների գաղափարի վրա: Հաճախորդը, վճարելով տարբեր ապրանքների եւ ծառայությունների դիմաց, միաժամանակ ստանում է որոշակի միավորների քանակ, որոնք վերածվում են դրամի եւ կուտակվում են նրա քարտային հաշվին: Դրանով իսկ ծրագրի մասնակից ընկերությունները հաճախորդին են վերադարձնում նրա կողմից ծախսված գումարի մի մասը, ցուցադրելով արտոնյալ վերաբերմունք իրենց հաճախորդի նկատմամբ:»

Սեփական պրոսեցինգային կենտրոնի կառուցման որոշումը «Յունիբանկ»-ի կողմից ընդունվել էր մեկ տարի առաջ: Այդ նախագծի իրականացմանն ուղղված ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 1 մլն դոլար:
Քարտային բիզնեսի զարգացումը «Յունիբանկ»-ի 2010թ.-ի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկն է: 2010թ.-ի հունիսի 1-ի դրությամբ բանկի կողմից թողարկվել է ավելի քան 43 900 քարտ, որից 32 984-ը միջազգային VISA քարտերն են: «Յունիբանկ»-ի կողմից տեղադրված բանկոմատների քանակը կազմել է 69: Բանկի հետագա ծրագրերում է չիպային քարտերի թողարկումը, բանկոմատների եւ ինքնասպասարկման տերմինալների ցանցի ընդլայնումը, ինչպես նաեւ մասնակցությունը MasterCard համակարգին:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • UNISTREAM-ի գլխավոր տնօրեն. «2010թ.-ին Ռուսաստան-ԱՊՀ ուղղությունը կարող է նոր ռեկորդ սահմանել»
  • «Յունիբանկ»-ի բաժնետեր Գեորգի Պիսկովը դարձել է «ֆինանսական Օլիմպ 2009» մրցանակակիր
  • Moody’s գործակալությունը «Յունիբանկ»-ին վարկանիշ է շնորհել
  • «Յունիբանկ»-ն առաջարկում է փոքր բիզնեսի վարկավորման նոր հնարավորություններ
  • «Յունիստրիմ»-ը հայտարարում է «Ամառային սակագին» ակցիայի մեկնարկման մասին
  • «Յունիբանկ»-ը ներակայցնում է նոր ավանդ «Համալրվող»
Տեսնել բոլորը