«Յունիբանկ»-ի ժամկետային ավանդների ծավալը 2010թ.-ի հունիսի 1-ի դրությամբ գերազանցել է 69 մլրդ դրամը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 50%-ով: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները կազմել են 41,2 մլրդ դրամ, իսկ իրավաբանական անձանց ժամկետային ավանդները` 28 մլրդ դրամ:
«Յունիբանկ»-ն առաջարկում է ավանդների լայն տեսականի: Վերջերս բանկը հայտարարեց լողացող տոկոսադրույքով «ԹՈՓ 5» նոր ժամկետային ավանդի ընդունման մասին: Ավանդի տոկոսադրույքը սահմանվում է ելնելով Հայաստանի հինգ առաջատար բանկերի միջին թվաբանական տոկոսադրույքից: Եռամսյակը մեկ ավանդի տոկոսադրույքը վերանայվում է, այսինքն ավանդի գործողության ընթացքում տոկոսադրույքը կարող է բարձրանալ: Դրա հետ մեկտեղ բանկն ավանդատուներին երաշխավորում է տոկոսադրույքի նվազագույն մակարդակը` 9-11% /կախված ավանդի ժամկետից/, որից ցածր տոկոսադրույքը իջնել չի կարող, անգամ եթե առաջատար բանկերն իջեցնեն իրենց տոկոսադրույքները:
Հիշեցնենք, որ մայիսից «Յունիբանկ»-ում ընդունվում է նաեւ համալրման հնարավորությամբ նոր ժամկետային ավանդ: «Համալրվող» ավանդը ներդրած ավանդատուներին ընձեռվում է ավանդի գումարի համալրման հնարավորություն, բացառությամբ ավանդի ժամկետի վերջին երեք ամիսներին: Ավանդի գործողության ողջ ժամկետի ընթացքում կատարված համալրումների հանրագումարը չի կարող լինել ավելի, քան ավանդի սկզբնապես ներդրված գումարի կրկնապատիկը:
Ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է 11%` գումարը ՀՀ դրամով ներդնելու դեպքում եւ 7% տարեկան` ԱՄՆ դոլարով ներդնելու դեպքում: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ կամ 300 դոլար, առավելագույն ժամկետը` 365 օր: Ավանդատուներին ընձեռվում է օվերդրաֆտի (վարկային միջոցների) ստացման հնարավորություն` ներդրված ավանդի գումարի 90%-ի չափով: Այս ավանդը ներդրած բոլոր հաճախորդներին անվճար տրամադրվում է պլաստիկ քարտ եւ UNIPAY կոմունալ վճարումների համակարգի քարտ:
Գումարի համալրման հնարավորություն է ընձեռում նաեւ «U-Lucky» ավանդատեսակը, սակայն ավանդի գործողության ընթացքում համալրվող գումարը չի կարող գերազանցել 6 մլն դրամը կամ 20 հազար դոլարը: Ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է 10%: Ավանդատուները կարող են ձեւակերպել օվերդրաֆտ` ներդրված ավանդի սկզբնական գումարի 80%-ի չափով: Ընդ որում, եթե օվերդրաֆտի գումարը չի գերազանցում 30 օրը, ապա վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 0%:
«Կապիտալ+» ավանդը հաճախորդներին ընձեռում է տոկոսագումարի կապիտալիզացիայի հնարավորություն մայր գումարին: Ավանդն ընդունվում է 31-ից մինչեւ 365 օր ժամկետով, իսկ տարեկան տոկոսադրույքը կազմում է մինչեւ 8,5%: Ավանդի նվազագույն գումարը սահմանված է ընդամենը 30 հազար ՀՀ դրամ:
«Բազմարժութային» ավանդի գործողության ողջ ժամկետում գործում է բազմարժութային ռեժիմ, այսինքն ավանդատուներին տրվում է ավանդի արժույթի փոխարկման հնարավորություն: Ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է մինչեւ 9%, նվազագույն գումարը` 100 հազար դրամ:
«Յունիբանկ»-ի ավանդատեսակների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն` 85-80 հեռախոսահամարով կամ այցելելով բանկի կայքէջի (www.unibank.am) «Ավանդներ» բաժինը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ը պարգեւատրեց լավագույն աշխատակիցներին23.06.2010 Տեսնել ավելին
-
Հուլիսին «Յունիբանկ»-ը կգործարկի սեփական պրոցեսինգային կենտրոնը15.06.2010 Տեսնել ավելին
-
UNISTREAM-ի գլխավոր տնօրեն. «2010թ.-ին Ռուսաստան-ԱՊՀ ուղղությունը կարող է նոր ռեկորդ սահմանել»10.06.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի բաժնետեր Գեորգի Պիսկովը դարձել է «ֆինանսական Օլիմպ 2009» մրցանակակիր08.06.2010 Տեսնել ավելին
-
Moody’s գործակալությունը «Յունիբանկ»-ին վարկանիշ է շնորհել06.06.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն առաջարկում է փոքր բիզնեսի վարկավորման նոր հնարավորություններ02.06.2010 Տեսնել ավելին