UNISTREAM դրամական փոխանցումների համակարգը 3 000 ԱՄՆ դոլարը, եվրոն կամ 100 000 ռուսական ռուբլին գերազանցող փոխանցումների սակագները նվազեցրել է մինչեւ 0,45%: Այժմ մինչեւ 3 000 ԱՄՆ դոլար, եվրո կամ 100 000 ռուսական ռուբլի գումարի փոխանցումներն իրականացվում են 1% սակագնով: Այն դեպքում, երբ դրամական փոխանցումն իրականացվում է ՀՀ դրամով, փոխանցման սակագինը կազմում է ընդամենը 0,35%: Այս սակագներով դրամական փոխանցումներ իրականացվում են միայն «Յունիստրիմ» /Ռուսաստան/, «Յունիաստրում Բանկ» /Ռուսաստան/ և «Յունիբանկ» /Հայաստան/ բանկերի սպասարկման կետերում:
UNISTREAM համակարգով դրամական փոխանցումներ Հայաստանում իրականացվում են «Յունիբանկ»-ի բոլոր 33 մասնաճյուղերում, որոնցից 3-ը` «Ամիրյանը», «Կոմիտասը» եւ «Մալաթիան» սպասարկում են դրամական փոխանցումներ իրականացնող հաճախորդներին 9:15-ից մինչեւ 20:30:
UNISTREAM շրջանառությունը Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում գերազանցել է 216,5 մլրդ դոլարը: Փոխանցումների քանակը նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ աճել է 5%-ով եւ կազմել 321 305:
UNISTREAM-ի համակարգի միջոցով կարելի է իրականացնել նաեւ վճարումներ ներկրված ապրանքների դիմաց, վարկի մարում, քարտային հաշվի, կուտակային ավանդի համալրում, U-Stream օվերդրաֆտների տրամադրում, ինչպես նաեւ UNIPAY կոմունալ վճարումներ:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Հուլիսի 5-ին «Զվարթնոց» մասնաճյուղը կաշխատի իր սովորական ռեժիմով` շուրջօրյա01.07.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի ժամկետային ավանդների ծավալը աճել է 50%-ով29.06.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը պարգեւատրեց լավագույն աշխատակիցներին23.06.2010 Տեսնել ավելին
-
Հուլիսին «Յունիբանկ»-ը կգործարկի սեփական պրոցեսինգային կենտրոնը15.06.2010 Տեսնել ավելին
-
UNISTREAM-ի գլխավոր տնօրեն. «2010թ.-ին Ռուսաստան-ԱՊՀ ուղղությունը կարող է նոր ռեկորդ սահմանել»10.06.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի բաժնետեր Գեորգի Պիսկովը դարձել է «ֆինանսական Օլիմպ 2009» մրցանակակիր08.06.2010 Տեսնել ավելին