Յունիբանկն առաջարկում է ավտովարկավորման նոր ծրագիր, որի շրջանակներում վարկային միջոցները` օվերդրաֆտը, տրամադրվում է երկրորդային շուկայից ավտոմեքենաներ /ոչ պակաս քան 2007թ.-ի թողարկման/ ձեռք բերելու համար: Ավտովարկերի գումարը կազմում է մինչեւ 60 000 ԱՄՆ դոլար, կանխավճարը` 50%: Վարկերի տարեկան տոկոսադրույքը սահմանված է 18%, ժամկետը` 36 ամիս:
Նոր վարկատեսակը մշակվել է Բանկի` մանրածախ բիզնեսի զարգացման ծրագրի շրջանակներում: Յունիբանկի ավտովարկավորման ծրագրերը միշտ առանձնացել են շահավետ պայմաններով, որոշումների ընդունման արագությամբ եւ հաճախորդների նկատմամբ լոյալ վերաբերմունքով: Ահա, թե ինչու ավտովարկավորման ծավալներով Յունիբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է:
Հիշեցնենք նաեւ, որ Յունիբանկն առաջարկում է վարկեր նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար հետեւյալ պայմաններով. նվազագույն կանխավճարը` 20%, տարեկան տոկոսադրույքը` սկսած 15%-ից, վարկի առավելագույն ժամկետը` 60 ամիս: Վարկի գումարը կազմում է մինչեւ 15 մլն դրամ:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել “Ավտովարկավորում” բաժինը կամ զանգահարել Յունիբանկի հեռախոսակապի կենտրոն` /010/ 59 55 55 հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Ուշադրություն` «Յունիբանկ»-ի հեռախոսակապի կենտրոնը սկսել է հաճախորդների սպասարկումը նոր` 59 55 55 հեռախոսահամարով18.10.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի հրավերով Երեւանում ելույթ ունեցավ Վալերի Մելաձեն11.10.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկը» մասնաճյուղ է բացել Նորքի 7-րդ զանգվածում04.10.2010 Տեսնել ավելին
-
UNISTREAM դրամական փոխանցումների համակարգին հանձնվել է պատվոգիր «Դրամական փոխանցումների ոլորտի առաջատար» անվանակարգում29.09.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը պարգեւատրեց հուլիս ամսվա լավագույն աշխատակիցներին26.09.2010 Տեսնել ավելին
-
«Յունիստրիմ» համակարգի ակցիան շարունակվելու է մինչեւ տարեվերջ21.09.2010 Տեսնել ավելին