Յունիբանկը ֆինանսական աջակցություն տրամադրեց "Նվիրիր կյանք" բարեգործական հիմնադրամին

27.10.2010


Հոկտեմբերի 18-ին Արամ Խաչատուրյանի անվան մեծ համերգասրահում, Հայաստանի առաջին տիկին  Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, տեղի ունեցավ  իտալացի հայտնի կոմպոզիտոր եւ երգիչ Ալ Բանոի բարեգործական համերգը: Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի "Նվիրիր կյանք" բարեգործական հիմնադրամի հաշվին` օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին օգնություն տրամադրելու նպատակով: Յունիբանկը աջակցություն ցուցաբերեց հիմնադրամին` դառնալով համերգի հովանավորներից մեկը:  

“Նվիրիր կյանք” հայաստանյան հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականի դեկտեմբերին` “Նվիրիր կյանք” ռուսաստանյան հիմնադրամի աջակցությամբ: Հիմնադրամի նպատակն է օգնել օնկոլոգիական եւ այլ ծանր  հիվանդություններ ունեցող երեխաներին:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկն առաջարկում է ավտովարկավորման նոր ծրագիր երկրորդային շուկայում
  • Ուշադրություն` «Յունիբանկ»-ի հեռախոսակապի կենտրոնը սկսել է հաճախորդների սպասարկումը նոր` 59 55 55 հեռախոսահամարով
  • «Յունիբանկ»-ի հրավերով Երեւանում ելույթ ունեցավ Վալերի Մելաձեն
  • «Յունիբանկը» մասնաճյուղ է բացել Նորքի 7-րդ զանգվածում
  • UNISTREAM դրամական փոխանցումների համակարգին հանձնվել է պատվոգիր «Դրամական փոխանցումների ոլորտի առաջատար» անվանակարգում
  • «Յունիբանկ»-ը պարգեւատրեց հուլիս ամսվա լավագույն աշխատակիցներին
Տեսնել բոլորը