UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգով իրականացված փոխանցումների ծավալը 2010թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 2,77 մլրդ դոլար, իսկ փոխանցումների քանակը` 4,45 մլն: Հայաստանում համակարգի շրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում գերազանցել է 400,3 մլն դոլարը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 4%-ի աճ: Իրականացված փոխանցումների քանակը աճել է ավելի քան 5%-ով` կազմելով 537 925:
Այսօր UNISTREAM համակարգը դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգերից մեկն է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Այս տարվա սեպտեմբերին կայացած 4-րդ ռուսաստանյան բանկային համաժողովում UNISTREAM-ին է հանձնվել «Դրամական փոխանցումների ոլորտի առաջատար» դիպլոմը:
UNISTREAM համակարգը Հայաստանում եւս դրամական փոխանցումների շուկայի առաջատարն է ե’ւ ծավալով, ե’ւ քանակով:
UNISTREAM համակարգով փոխանցումներն իրականացվում են «Յունիբանկ»-ի բոլոր 34 մասնաճյուղերում: Փոխանցումների սակագները հետեւյալն են`
- մինչեւ 3 000 USD, EUR կամ 100 000 ռուսական ռուբլի գումարով դրամական փոխանցում կատարելու դեպքում դրամական փոխանցման սակագինը կազմում է 1%;
- եթե փոխանցման գումարը գերազանցում է 3 000 USD, EUR կամ 100 000 ռուսական ռուբլին, ապա փոխանցման սակագինը կազմում է 0,45%;
- եթե դրամական փոխանցումն իրականացվում է ՀՀ դրամով, ապա փոխանցման սակագինը կազմում է 0.35%:
Այս սակագներով դրամական փոխանցումներն իրականացվում են միայն «Յունիստրիմ» /Ռուսաստան/, «Յունիաստրում Բանկ» /Ռուսաստան/ եւ «Յունիբանկ» /Հայաստան/ բանկերի սպասարկման կետերում:
UNISTREAM համակարգի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ, զանգահարելով Յունիբանկ-ի հեռախոսակապի կենտրոն` 59 55 55 հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը ֆինանսական աջակցություն տրամադրեց "Նվիրիր կյանք" բարեգործական հիմնադրամին27.10.2010 Տեսնել ավելին
-
Յունիբանկն առաջարկում է ավտովարկավորման նոր ծրագիր երկրորդային շուկայում25.10.2010 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` «Յունիբանկ»-ի հեռախոսակապի կենտրոնը սկսել է հաճախորդների սպասարկումը նոր` 59 55 55 հեռախոսահամարով18.10.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի հրավերով Երեւանում ելույթ ունեցավ Վալերի Մելաձեն11.10.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկը» մասնաճյուղ է բացել Նորքի 7-րդ զանգվածում04.10.2010 Տեսնել ավելին
-
UNISTREAM դրամական փոխանցումների համակարգին հանձնվել է պատվոգիր «Դրամական փոխանցումների ոլորտի առաջատար» անվանակարգում29.09.2010 Տեսնել ավելին