“Յունիբանկ”-ը ընդլայնում է հաճախորդների հետ հետադարձ կապի հնարավորությունները. կարող եք հարց կամ առաջարկություն ուղարկել հենց հիմա` լրացնելով բանկի կայքում տեղադրված հետադարձ կապի ձեւը

04.11.2010

Հարգելի հաճախորդներ,

Ուրախ ենք հատնել Ձեզ, որ “Յունիբանկ”-ի կայքում տեղադրվել է հետադարձ կապի համապատասխան ձեւ, որի միջոցով Դուք կարող եք ուղարկել հարցեր, ստանալ լրացուցիչ տեղեկատվություն Բանկի ծառայությունների վերաբերյալ, հայտնել ձեր կարծիքը, ինչպես նաեւ առաջարկություն կամ բողոք ներկայացնել Բանկի գործունեության վերաբերյալ: Հետադարձ կապի ձեւից օգտվելու համար այցելեք կայքի /www.unibank.am/ “Հետադարձ կապ” էջը եւ ընտրեք համապատասխան հղումը:





Բանկի գործունեությանը վերաբերող բոլոր հարցերով կարող եք դիմել նաեւ “Յունիբանկ”-ի հեռախոսակապի կենտրոն` 59 55 55 հեռախոսահամարով: Հիշեցնենք, որ “Յունիբանկ”-ի բոլոր 34 մասնաճյուղերի սպասարկման սրահներում տեղադրված են բողոքների եւ առաջարկությունների գրքեր, որոնցում հաճախորդները կատարում են իրենց գրառումները սպասարկման մակարդակի եւ Բանկի ընդհանուր գործունեության վերաբերյալ:

Արտահայտեք ձեր կարծիքը` այն կօգնի մեզ ապահովել բանկային սպասարկման առավելագույնս բարձր մակարադակ:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • UNISTREAM համակարգի շրջանառությունը գերազանցել է 2,77 մլրդ դոլարը
  • Յունիբանկը ֆինանսական աջակցություն տրամադրեց "Նվիրիր կյանք" բարեգործական հիմնադրամին
  • Յունիբանկն առաջարկում է ավտովարկավորման նոր ծրագիր երկրորդային շուկայում
  • Ուշադրություն` «Յունիբանկ»-ի հեռախոսակապի կենտրոնը սկսել է հաճախորդների սպասարկումը նոր` 59 55 55 հեռախոսահամարով
  • «Յունիբանկ»-ի հրավերով Երեւանում ելույթ ունեցավ Վալերի Մելաձեն
  • «Յունիբանկը» մասնաճյուղ է բացել Նորքի 7-րդ զանգվածում
Տեսնել բոլորը