Հայաստանում 2010թ.-ին «Յունիստրիմ» համակարգով իրականացվել է ավելի քան 747 հազար դրամական փոխանցում

17.01.2011

Հայաստանում 2010թ.-ին «Յունիստրիմ» համակարգով իրականացվել է ավելի քան 747 հազար դրամական փոխանցում «Յունիստրիմ» դրամական փոխանցումների միջազգային համակարգի հայաստանյան շրջանառությունը 2010թ.-ին անցած տարվա համեմատ աճել է 8,3%-ով եւ կազմել 596,7 մլն ԱՄՆ դոլար: Փոխանցումների քանակը հաշվետու տարում կազմել է 747 774` աճելով 5,1%-ով: 2010թ.-ին նշանակալիորեն` 33%-ով աճել է Հայաստանից կատարվող դրամական փոխանցումների ծավալը, կազմելով 74,7 մլն դոլար: Դեպի Հայաստան կատարված փոխանցումների ծավալը կազմել է 522 մլն դոլար` 2009թ.-ի ցուցանիշի նկատմամբ ավելանալով 5,5%-ով: Աճ է արձանագրվել նաեւ քանակային առումով. դեպի դուրս կատարված փոխանցումների քանակն աճել է 16,4%-ով, իսկ դեպի Հայաստան կատարված փոխանցումների քանակը` 4,4%-ով, կազմելով, կամապատասխանաբար, 47 682 եւ 701 092: Մեկ փոխանցման միջին գումարը կազմել է 797 դոլար:

Շրջանառության կայուն աճի եւ փոխանցումների քանակի ավելացման շնորհիվ «Յունիստրիմ» համակարգը պահպանում է առաջատարի դիրքը, հանդիսանալով դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգը Հայաստանում: Համակարգը հաճախորդների համար հարմար եւ շահավետ է իր ցածր սակագներով, գործընթացի պարզությամբ եւ լայն աշխարհագրությամբ` ավելի քան 190 հազար սպասարկման կետ աշխարհի 95 երկրներում: Դրամական փոխանցման համար չի պահանջվում բանկային հաշվի բացում, փոխանցումը ստացող կողմը ոչ մի ծախս չի կատարում:

Հայաստանում «Յունիստրիմ» համակարգով փոխանցումներ իրականացվում են Յունիբանկի բոլոր գործող 34 մասնաճյուղերում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք «Յունիբանկ»-ի կայքի «Յունիստրիմ դրամական փոխանցումներ» բաժինը կամ զանգահարեք հեռախոսակապի կենտրոն` 59 55 55 հեռախոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը մեկ տարվա ընթացքում ավելացել է 66 տոկոսով
  • Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ
  • Ուշադրություն` «Յունիբանկ»-ի աշխատանքային ժամերը տոնական օրերին
  • UNISTREAM-ը դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգն է Հայաստանում
  • Նոր ավանդատեսակ «Յունիբանկ»-ից` «Հարմարավետ», 12% տարեկան տոկոսադրույքով եւ ավանդի գումարի մինչեւ 50% ետկանչման հնարավորությամբ
  • Յունիստրիմ համակարգի 9-ամյա տարեդարձը նշանավորվեց միջազգային մրցանակներով
Տեսնել բոլորը