Մանրածախ բանկային բիզնեսի արագ զարգացումը, որը «Յունիբանկ»-ը հռչակել է իր գերակա ուղղությունը, նախատեսում է ընդլայնված մասնաճյուղային ցանցի առկայություն եւ բանկային ծառայությունների տարածքային մոտեցում հաճախորդներին` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Հաշվի առնելով վաճառքի ծավալը եւ հաճախորդների թվի նշանակալի աճը, 2011թ.-ին բանկը կբացի 8 նոր մասնաճյուղ, հասցնելով դրանց քանակը 42-ի: Մասնավորապես, մինչեւ ընթացիկ տարվա հունիս ամիսը մասնաճյուղեր կբացվեն մայրաքաղաքի Դավիթաշեն, Էրեբունի եւ Արաբկիր համայնքներում, ինչպես նաեւ Տաշիր քաղաքում: Երեք նոր մասնաճյուղ նախատեսվում է բացել նաեւ Երեւանի կենտրոնում: Նոր մասնաճյուղերը կտրամադրեն բանկային բոլոր ծառայությունները. ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, Յունիստրիմ դրամական փոխանցումների իրականացում, վճարահաշվարկային ծառայությունների մատուցում, կոմունալ վճարումների ընդունում եւ այլն:
Ներկա դրությամբ «Յունիբանկ»-ի մասնաճյուղային ցանցն ընդգրկում է 34 մասնաճյուղ, որոնցից երեքը` «Ամիրյան», «Կոմիտաս» եւ «Մալաթիա» մասնաճյուղերը հաճախորդներին սպասարկում են երկարացված ռեժիմում` մինչեւ 19:30-ը: «Զվարթնոց» մասնաճյուղն աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի: Բանկի բոլոր մասնաճյուղերը միացված են տվյալների համընդհանուր բազային եւ աշխատում են online աշխատակարգով, ինչը հաճախորդների համար ապահովում է ծառայություններից օգտվելու առավելագույն հարմարավետություն:
Միաժամանակ, մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը զուգընթաց, «Յունիբանկ»-ը շարունակում է իրականացնել մասնաճյուղերի վերազինման գործընթացը: Այս տարի Գյումրի մասնաճյուղը կտեղափոխվի նոր, երկհարկանի շենք: Եվս երեք մարզային մասնաճյուղեր` «Եղեգնաձոր», «Ալավերդի» եւ «Աշտարակ», կվերակառուցվեն բանկի միասնական կորպորատիվ ոճով, որը ավելի հարմարավետ կդարձնի հաճախորդների սպասարկման գործընթացը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Հայաստանում 2010թ.-ին «Յունիստրիմ» համակարգով իրականացվել է ավելի քան 747 հազար դրամական փոխանցում17.01.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը մեկ տարվա ընթացքում ավելացել է 66 տոկոսով11.01.2011 Տեսնել ավելին
-
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ29.12.2010 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` «Յունիբանկ»-ի աշխատանքային ժամերը տոնական օրերին28.12.2010 Տեսնել ավելին
-
UNISTREAM-ը դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգն է Հայաստանում20.12.2010 Տեսնել ավելին
-
Նոր ավանդատեսակ «Յունիբանկ»-ից` «Հարմարավետ», 12% տարեկան տոկոսադրույքով եւ ավանդի գումարի մինչեւ 50% ետկանչման հնարավորությամբ12.12.2010 Տեսնել ավելին