«Յունիբանկ»-ը եւ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կնքել են անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր

25.01.2011


Ս.թ. հունվարի 24-ին «Յունիբանկ»-ը  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքել է անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր: Այսուհետ թոշակառուները կարող են իրենց կենսաթոշակները ստանալ «Յունիբանկ»-ի պլաստիկ քարտերի միջոցով: Պլաստիկ քարտերի թողարկումն ու սպասարկումը թոշակառուների համար կիրականացվի անվճար:

Կենսաթոշակների վճարման ծառայությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել «Յունիբանկ»-ի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի հեռախոսակապի կենտրոն` 59 55 55 հեռախոսահամարով: Մեզ հետ կարող եք կապվել նաեւ «Յունիբանկ»-ի կայքի «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված հատուկ ձեւը լրացնելու միջոցով:

2010թ.-ին «Յունիբանկ»-ի կողմից թողարկված քարտերի քանակը աճել է ավելի քան 66 տոկոսով` կազմելով 66 հազար: Թողարկված միջազգային քարտերի քանակով «Յունիբանկ»-ը Արմենիան Քարդ համակարգի անդամ բանկերի միջեւ զբաղեցնում է  առաջատարի դիրքը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիբանկ»-ի կողմից թողարկված քարտերի քանակն այս տարի կհասնի 200 հազարի
  • 2011թ.-ին «Յունիբանկ»-ը կբացի 8 նոր մասնաճյուղ
  • Հայաստանում 2010թ.-ին «Յունիստրիմ» համակարգով իրականացվել է ավելի քան 747 հազար դրամական փոխանցում
  • Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը մեկ տարվա ընթացքում ավելացել է 66 տոկոսով
  • Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ
  • Ուշադրություն` «Յունիբանկ»-ի աշխատանքային ժամերը տոնական օրերին
Տեսնել բոլորը