2010թ.-ի արդյունքներով փոքր եւ միջին բիզնեսին տրամադրված վարկերի պորտֆելը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 25%-ով եւ կազմել 48,4 մլրդ դրամ: Բիզնես-վարկերի քանակը տարվա ընթացքում ավելացել է գրեթե երկու անգամ: Այս տարի Բանկը, նոր վարկատեսակների մշակման, ինչպես նաեւ հաճախորդների համար վարկային միջոցների հասանելիության մեծացման շնորհիվ, նախատեսում է վարկավորման ծավալների մոտ 10 մլրդ դրամի աճ:
«Փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորումը Յունիբանկի վարկային քաղաքականության առաջնային ուղղություններից է: Բիզնեսի առանձնահատկություններից ելնելով, հաճախորդին առաջարկվում է համագործակցության տարբեր ուղիներ: Մենք աշխատում ենք հաճախորդներին առաջարկել վարկավորման ամենագրավիչ պայմանները, անկախ ձեռնարկության գործունեության ծավալից եւ ոլորտից: Օրինակ, փոքր բիզնեսի համար մենք ունենք վարկատեսակ, որը չի պահանջում պարտադիր գրավ, ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորությունը միանգամայն բավարար է: Պակաս կարեւոր է չէ նաեւ այն, որ մենք միշտ գնում ենք հաճախորդին ընդառաջ եւ թույլատրում վարկի վաղաժամկետ մարում` առանց որեւէ սահմանափակումների կամ տուգանքների կիրառման», - նշեց Վարչության նախագահի տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Արա Ավագյանը:
Շուկայի եւ ձեռնարկատիրական պահանջարկի ուսումնասիրության արդյունքում, «Յունիբանկ»-ը, հատուկ փոքր բիզնեսի զարգացման նպատակով, մշակել է երկու նոր վարկատեսակ` «Uni –Express» եւ «Uni-Micro»: Նոր վարկատեսակների պայմանների համաձայն, միջոցները տրամադրվում են մինչեւ 48 ամիս ժամկետով ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով: «Uni-Express» վարկի գումարը կազմում է մինչեւ 3 միլիոն դրամ, իսկ «Uni-Micro» վարկի գումարը` 3-5 մլն դրամ: Վարկերի տոկոսադրույքը սահմանվել է 17-22% տարեկան` կախված վարկի գումարի արժույթից: Նշված վարկերը կարող են տրամադրվել արտադրության, առեւտրի կամ սպասարկման ոլորտում առնվազն երեք ամիս գործունեություն ծավալած ձեռնարկությանը կամ անհատ ձեռներեցին:
«Յունիբանկ»-ի բիզնես վարկերի պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ բանկի կայքէջի /www.unibank.am/ «Բիզնես վարկեր» բաժնում կամ զանգահարել հեռախոսակապի կենտրոն` 59 55 55 հեռախոսահամարով: Կայքէջում գործում է նաեւ հետադարձ կապի ձեւը, որի միջոցով կարող եք Ձեր հարցերը ուղղել մեր մասնագետներին:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Աբրահամ vs Բոժիչ. «Յունիբանկ»-ը` ցուցադրման պաշտոնական գործընկեր10.02.2011 Տեսնել ավելին
-
2010թ.-ի արդյունքներով «Յունիբանկ»-ը Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցուցակում է10.02.2011 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի ակտիվները գերազանցել են 115,3 մլրդ դրամը31.01.2011 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը եւ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կնքել են անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր25.01.2011 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի կողմից թողարկված քարտերի քանակն այս տարի կհասնի 200 հազարի24.01.2011 Տեսնել ավելին
-
2011թ.-ին «Յունիբանկ»-ը կբացի 8 նոր մասնաճյուղ19.01.2011 Տեսնել ավելին