«Յունիբանկ»-ի ակտիվները գերազանցել են 115,3 մլրդ դրամը

31.01.2011


2010թ.-ի արդյունքներով «Յունիբանկ»-ի ակտիվները գերազանցել են 115,3 մլրդ դրամը` նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցելով 6%-ով: Հաշվետու տարում բանկի վարկային ներդրումների ծավալը կազմել է 75,5 մլրդ դրամ, ըստ որում աճը տարեսկզբի համեմատ կազմել է 11,4%: «Յունիբանկ»-ի կապիտալն աճել է 35,8%-ով եւ կազմել 15,8 մլրդ դրամ: Բանկի պարտավորությունները 31.12.2010թ.-ի դրությամբ կազմել են 99,6 մլրդ դրամ, ավանդների ծավալը` 82,3 մլրդ դրամ, որից 43,2 մլրդ դրամը ֆիզիկական անձանց ժամկետային ներդրումներն են: «Յունիբանկ»-ի շահույթը 2010թ.-ի արդյունքներով կազմել է մոտ 1,6 մլրդ դրամ:

2010թ.-ին Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը «Յունիբանկ»-ին շնորհել է ֆինանսական կայունության E+ , արտարժույթով և ազգային դրամով ավանդների Ba3 երկարաժամկետ  եւ NP կարճաժամկետ վարկանիշերը: Բոլոր վարկանիշերն ունեն «Կայուն» կանխատեսումը:  

2011թ.-ին «Յունիբանկ»-ը կշարունակի մանրածախ գործունեության ակտիվ զարգացումը, ինչպես նաեւ փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման գործընթացը: Բանկը գործունեության հիմնական շեշտը կդնի հաճախորդների թվի շարունակական ավելացման վրա` ի հաշիվ բանկային գործիքների նորագույն տեխնոլոգիաների կիրառման: Բանկն առանձնահատուկ ուշադրություն կդարձնի մասնաճյուղային ցանցի ընդլայնման եւ սպասարկման որակի բարձրացման վրա: Միայն ընթացիկ տարում նախատեսված է բացել 8 նոր մասնաճյուղ` հասցնելով դրանց ընդհանուր քանակը 42-ի:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիբանկ»-ը եւ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կնքել են անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր
  • «Յունիբանկ»-ի կողմից թողարկված քարտերի քանակն այս տարի կհասնի 200 հազարի
  • 2011թ.-ին «Յունիբանկ»-ը կբացի 8 նոր մասնաճյուղ
  • Հայաստանում 2010թ.-ին «Յունիստրիմ» համակարգով իրականացվել է ավելի քան 747 հազար դրամական փոխանցում
  • Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը մեկ տարվա ընթացքում ավելացել է 66 տոկոսով
  • Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ
Տեսնել բոլորը