UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգը Հայաստանում շրջանառության մեջ է դնում նոր գործիք` հաճախորդի միասնական քարտ: Հաճախորդի քարտի կիրառումը ավելի արդյունավետ կդարձնի դրամական փոխանցում կատարելու գործընթացը, քանի որ քարտը պարունակում է հաճախորդի բոլոր անհրաժեշտ տվյալները: Յուրաքանչյուր քարտ ունի իր հատուկ համարը եւ կրում է համակարգով հաճախորդի կողմից իրականացված փոխանցումների մասին տեղեկատվությունը: Հաճախորդի քարտի գլխավոր առավելություններից է հաճախորդի սպասարկման ժամանակահատվածի զգալի կրճատումը: Քարտի առկայությունը սպասարկողին ազատում է դրամական փոխանցում կատարելու համար անհրաժեշտ տեղեկատվության մուտքագրման անհրաժեշտությունից: Բավարար է , որպեսզի հաճախորդը ներկայացնի քարտը եւ բանկի աշխատակիցը ըստ քարտի համարի կստանա անհրաժեշտ տվյալները: Բացի դրանից, քարտը հնարավորություն է տալիս հետեւել կատարված եւ ընթացիկ փոխանցումների online կարգավիճակին:
Այսօր UNISTREAM-ը դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգն է հայաստանյան շուկայում: 2010թ.-ին Հայաստանում UNISTREAM համակարգով իրականացվել է 748 հազար դրամական փոխանցում: Համակարգի հայաստանյան շրջանառությունը անցած տարի կազմել է 597 մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 8,5 տոկոսով:
«Հայաստանում UNISTREAM-ի մեծ պահանջարկը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում` օպտիմալ սակագներով: Մենք միակ համակարգն ենք, որն առաջարկում է դրամական փոխանցումներ ազգային արժույթով` ՀՀ դրամով, ընդամենը 0,35% սակագնով», - ասել է UNISTREAM համակարգի նախագահ Սուրեն Հայրիյանը: Բացի գրավիչ սակագներից, UNISTREAM համակարգն առաջարկում է նաեւ անհասցե փոխանցումների ծառայությունը, երբ հաճախորդը կարող է իրեն ուղարկված գումարը ստանալ «Յունիբանկ»-ի 34 մասնաճյուղերից ցանկացածում:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայքի «Յունիստրիմ դրամական փոխանցումներ» բաժինը կամ զանգահարեք Բանկի հեռախոսակապի կենտրոն` 59 55 55 հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
2010թ.-ին «Յունիբանկ»-ի բիզնես վարկերի պորտֆելը գերազանցել է 48,4 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ ավելանալով ավելի քան 25%-ով15.02.2011 Տեսնել ավելին
-
Աբրահամ vs Բոժիչ. «Յունիբանկ»-ը` ցուցադրման պաշտոնական գործընկեր10.02.2011 Տեսնել ավելին
-
2010թ.-ի արդյունքներով «Յունիբանկ»-ը Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցուցակում է10.02.2011 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի ակտիվները գերազանցել են 115,3 մլրդ դրամը31.01.2011 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը եւ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կնքել են անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր25.01.2011 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի կողմից թողարկված քարտերի քանակն այս տարի կհասնի 200 հազարի24.01.2011 Տեսնել ավելին