Ավանդատուների ընտրությունը` «Յունիբանկ»-ը ժամկետային ավանդներով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է

28.02.2011


2010թ.-ի արդյունքներով «Յունիբանկ»-ը ժամկետային ավանդների ծավալով պահպանել է առաջատարի դիրքը ՀՀ բանկային շուկայում եւ զբաղեցրել է առաջին տեղը ֆինանսական միջոցների կայունության ցուցանիշով: Բանկի ժամկետային ավանդները 01.01.2011թ.-ի դրությամբ կազմել են 68 մլրդ դրամ, որից 63 տոկոսը բաժին է ընկել ֆիզիկական անձանց ավանդներին: Բանկի ընդհանուր պարտավորություններում ժամկետային ավանդները գերազանցել են 68 տոկոսը: Ցպահանջ պարտավորությունների ծավալը կազմել է 12,4 մլրդ դրամ` 2010թ.-ի վերջին եռամսյակում ավելանալով 23,2 տոկոսով:  Ցպահանջ պարտավորությունների առյուծի բաժինը` 8,8 մլրդ դրամը, բաժին է ընկել իրավաբանական անձանց: «Յունիբանկ»-ի ընդհանուր պարտավորությունների ծավալը գերազանցել է 99,5 մլրդ դրամը, ավանդների ծավալը կազմել է ավելի քան 80 մլրդ դրամ:

Ցուցանիշների շարունակական աճը եւ ավանդատուների հոսքը նշանակում է, որ «Յունիբանկ»-ի նկատմամբ բնակչության վստահությունը մնացել է բարձր մակարդակի վրա: Հաճախորդների թվաքանակի ավելացումը եւ բանկի մրցակցային դիրքերի ամրապնդումն իրականացվում են լավագույն բանկային չափանիշներին համապատասխան սպասարկման որակի ապահովման, արդիական  բանկային ծառայությունների եւ գործիքների մշակման, ինչպես նաեւ խաչաձեւ վաճառքների զարգացման շնորհիվ:

«Յունիբանկ»-ը հատուկ ուշադրությունն է դարձնում նաեւ մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը, այդ թվում` մարզերում: Միայն այս տարի նախատեսվում է բացել 8 նոր մասնաճյուղ: Այդպիսով, մինչեւ տարեվերջ, բանկը կունենա 42 մասնաճյուղ:

2010 թվականը «Յունիբանկ»-ի համար արդյունավետ էր նաեւ արտարժութային գործառնությունների   տեսակետից: Բանկի զուտ շահույթը արտարժութային գործառնություններից հաշվետու տարում կազմել է 1,4 մլրդ դրամ, ինչը ՀՀ բանկային համակարգի լավագույն ցուցանիշն է:  

Բանկի կայունությունը գնահատվել է նաեւ Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալության կողմից: 2010թ.-ին «Յունիբանկ»-ին շնորհվել է ֆինանսական կայունության E+ , արտարժույթով և ազգային դրամով ավանդների Ba3 երկարաժամկետ  եւ NP կարճաժամկետ վարկանիշերը: Բոլոր վարկանիշերն ունեն «Կայուն» կանխատեսումը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • UNISTREAM-ը Հայաստանում գործարկում է նոր ծառայություն` հաճախորդի միասնական քարտ
  • 2010թ.-ին «Յունիբանկ»-ի բիզնես վարկերի պորտֆելը գերազանցել է 48,4 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ ավելանալով ավելի քան 25%-ով
  • Աբրահամ vs Բոժիչ. «Յունիբանկ»-ը` ցուցադրման պաշտոնական գործընկեր
  • 2010թ.-ի արդյունքներով «Յունիբանկ»-ը Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցուցակում է
  • «Յունիբանկ»-ի ակտիվները գերազանցել են 115,3 մլրդ դրամը
  • «Յունիբանկ»-ը եւ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կնքել են անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր
Տեսնել բոլորը