“ՍՓՅՈՒՌ” տեղեկատու ուղղված հարցումների հաճախականությամբ “Յունիբանկ”-ն ընդգրկվել է ամենաշատը հարցվող կազմակերպությունների եռյակում եւ զբաղեցրել առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում:
“ՍՓՅՈՒՌ”-ի տվյալներով, տեղեկատու դիմած անձինք 2010թ.-ի ընթացքում ամենաշատը հետաքրքրվել են ԱրմենՏել ընկերությամբ /հարցումների քանակը` 30 412/, Մոսկվա կինոթատրոնով /13 812/ եւ Յունիբանկով /12 153/:
Նշենք, որ տարեկան Յունիբանկը սպասարկում է մոտ 1 մլն հաճախորդի:
Բանկային շուկայում Յունիբանկի զաբղեցրած դիրքերը 2010թ.-ի արդյունքներով հետեւյալն են`
- ակտիվներ` 7-րդ տեղը,
- վարկեր արդյունաբերությանը` 3-րդ տեղը,
- սպառողական վարկեր` 1 տեղը,
- հիփոթեքային վարկեր` 2-րդ տեղը,
- պարտավորություններ` 5 տեղը,
- ժամկետային ավանդներ` 1 տեղը,
- դրամական փոխանցումներ` 1 տեղը,
- արտարժութային գործառնություններ` 1 տեղը,
- ֆինանսական միջոցների կայունության ցուցանիշ` 1 տեղը,
- սեփական միջոցների օգտագործման արդյունավետություն` 1 տեղը:
“Յունիբանկ”-ի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցով կարող եք դիմել բանկի հեռախոսակապի կենտրոն` 59 55 55 հեռախոսահամարով:
“Յունիբանկ”-ի կայքում /www.unibank.am/ տեղադրված է հետադարձ կապի համապատասխան ձեւ, որի միջոցով Դուք կարող եք ուղարկել հարցեր, ստանալ լրացուցիչ տեղեկատվություն Բանկի ծառայությունների վերաբերյալ, հայտնել ձեր կարծիքը, ինչպես նաեւ առաջարկություն կամ բողոք ներկայացնել Բանկի գործունեության վերաբերյալ: Հետադարձ կապի ձեւից օգտվելու համար այցելեք կայքի “Հետադարձ կապ” էջը եւ ընտրեք համապատասխան հղումը:
Հիշեցնենք, որ “Յունիբանկ”-ի 34 մասնաճյուղերի սպասարկման սրահներում տեղադրված են բողոքների եւ առաջարկությունների գրքեր, որոնցում հաճախորդները, ցանկության դեպքում, կարող են կատարել իրենց գրառումները սպասարկման մակարդակի եւ Բանկի ընդհանուր գործունեության վերաբերյալ:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Ավանդատուների ընտրությունը` «Յունիբանկ»-ը ժամկետային ավանդներով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է28.02.2011 Տեսնել ավելին
-
UNISTREAM-ը Հայաստանում գործարկում է նոր ծառայություն` հաճախորդի միասնական քարտ21.02.2011 Տեսնել ավելին
-
2010թ.-ին «Յունիբանկ»-ի բիզնես վարկերի պորտֆելը գերազանցել է 48,4 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ ավելանալով ավելի քան 25%-ով15.02.2011 Տեսնել ավելին
-
Աբրահամ vs Բոժիչ. «Յունիբանկ»-ը` ցուցադրման պաշտոնական գործընկեր10.02.2011 Տեսնել ավելին
-
2010թ.-ի արդյունքներով «Յունիբանկ»-ը Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցուցակում է10.02.2011 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի ակտիվները գերազանցել են 115,3 մլրդ դրամը31.01.2011 Տեսնել ավելին