Սպառողական վարկավորման ծավալով «Յունիբանկ»-ը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է

09.03.2011

2010թ.-ի արդյունքներով «Յունիբանկ» ՓԲԸ-ն արձանագրել է գործունեության հիմնական ցուցանիշների նշանակալի աճ եւ մեծացրել է շուկայի իր  մասնաբաժինը գործունեության առանցքային ուղղություններում: Մանրածախ բիզնեսի զարգացմանն ուղղված ռազմավարության շրջանակներում, 2010թ.-ին Բանկի գերակա  ուղղություններից դարձան քարտային եւ սպառողական վարկավորումը, ինչպես նաեւ փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումը: Այդ ուղղությունների հաջող զարգացման շնորհիվ  «Յունիբանկ»-ի ակտիվները տարվա արդյունքներով կազմեցին 115,3 մլրդ դրամ, ինչը ՀՀ բանկային համակարգի համախառն ակտիվների 7,3 տոկոսն է: 2010թ.-ին «Յունիբանկ»-ը 11,4 տոկոսով մեծացրեց վարկային պորտֆելի ծավալը` այն հասցնելով 75,5 մլրդ դրամի: «Յունիբանկ»-ի վարկային ներդրումների մեծ մասը` 48,7 մլրդ դրամը, կազմել են տնտեսությանը տրամադրված վարկերը: Այս ցուցանիշի աճը տարվա ընթացքում կազմել է ավելի քան 20 տոկոս: «Յունիբանկ»-ի վարկային ներդրումների 35,5 տոկոսը /26,7 մլրդ դրամը/ կազմել են ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը: ԱրմԻնֆո գործակալության տվյալների համաձայն, ֆիզիկական անձանց եւ տնտեսությանը տրամադրված վարկերի գծով «Յունիբանկ»-ը ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է, համապատասխանաբար, երրորդ եւ հինգերորդ տեղերը: Հատկանշական է, որ 2010թ.-ին Բանկը առաջատար դիրք զբաղեցրեց սպառողական վարկավորման շուկայում: Այս ուղղությամբ կատարված վարկային ներդրումները կազմեցին 24 մլրդ դրամ, ինչը բանկային համակարգի լավագույն ցուցանիշն է: Տարվա ընթացքում հիփոթեքային վարկերի ծավալը կազմեց 10,2 մլրդ դրամ, ապահովելով Բանկի համար երկրորդ տեղը շուկայում: Արդյունաբերության վարկավորման ծավալով «Յունիբանկ»-ը 23,8 մլրդ դրամ ցուցանիշով  զբաղեցրել է երրորդ տեղը:

2010թ.-ին «Յունիբանկ»-ն առանձնակի ուշադրություն է դարձրել ռիսկ մենեջմենթի զարգացմանը: Շնորհիվ նոր, պահանաջարկ վայելող վարկատեսակների մշակման եւ ներդման, վարկավորման գործընթացի պարզեցման, հաճախորդների ֆինանսական վիճակի անաչառ գնահատման եւ արդյունավետ վերահսկողության, Բանկին հաջողվեց ապահովել ակտիվների բարձր որակ:

«Յունիբանկ»-ի կողմից թողարկված քարտերի քանակը 2010թ.-ին կազմել է 66 000` աճելով 66 տոկոսով: Միջազգային  քարտերի քանակով ԱրՔա համակարգի անդամ-բանկերի միջեւ «Յունբանկ»-ը զբաղեցրել է  առաջատարի դիրքը: Մինչեւ տարեվերջ Բանկը նախատեսում է թողարկված քարտերի քանակը հասցնել 200 հազարի:

2010թ.-ի արդյունքներով «Յունիբանկ» -ն արձանագրել է չբաշխված շահույթի ամենաբարձր տարեկան աճը: Բանկի չբաշխված շահույթը աճել է  10 անգամ եւ կազմել 1,6 մլրդ դրամ:  

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • “ՍՓՅՈՒՌ” տեղեկատու ուղղված հարցումների քանակով “Յունիբանկ”-ը կազմակերպությունների առաջին եռյակում է
  • Ավանդատուների ընտրությունը` «Յունիբանկ»-ը ժամկետային ավանդներով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է
  • UNISTREAM-ը Հայաստանում գործարկում է նոր ծառայություն` հաճախորդի միասնական քարտ
  • 2010թ.-ին «Յունիբանկ»-ի բիզնես վարկերի պորտֆելը գերազանցել է 48,4 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ ավելանալով ավելի քան 25%-ով
  • Աբրահամ vs Բոժիչ. «Յունիբանկ»-ը` ցուցադրման պաշտոնական գործընկեր
  • 2010թ.-ի արդյունքներով «Յունիբանկ»-ը Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցուցակում է
Տեսնել բոլորը