2011թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով “Յունիբանկ”-ը, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով եւ ֆինանսական միջոցների կայունության ցուցանիշով, պահպանել է առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը Բանկում առամսյակի ընթացքում աճել է 7.2 տոկոսվ եւ 2011թ. մարտի 31-ի դրությամբ կազմել ավելի քան 46.6 մլրդ դրամ: “Յունիբանկ”-ի ժամկետային ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 69.6 մլրդ դրամ, իսկ ցպահանջ պարտավորություններինը` 13.8 մլրդ դրամ: Դրա հետ մեկտեղ, “Յունիբանկ”-ն արձանագրել է ժամկետային ավանդների եռամսյակային ամենամեծ աճը` 11.1 տոկոս: Արմինֆո գործակալության տվյալների համաձայն, “Յունիբանկ”-ն առաջատար դիրք է զբաղեցնում նաեւ ընդհանուր պարտավորություններում ժամկետային ավանդների մասնաբաժնով` 72.5 տոկոս:
Ներկա դրությամբ “Յունիբանկ”-ը ֆիզիկական անձանց առաջարկում է ինչպես ստանդարտ, այնպես էլ անվանական ավանդներ /”Մուլթիարժութային”, “Կապիտալ+”, “Համալրվող”, “Շահավետ+”, “Grand Prix”, “Հարմարավետ”/, որոնց պայմանները հնարավորություն են տալիս ավանդատուներին ընտրել միջոցների կուտակման եւ պահպանման ամենաարդյունավետ տարբերակը: Մասնավորապես, ավանդի տեսակից ելնելով, հաճախորդը կարող է համալրել կամ մասնակի հետ կանչել ավանդադրված գումարը, օգտվել մուլթիարժութային կամ տոկոսների կապիտալիզացման ռեժիմից, մասնակցել արժեքավոր նվերների խաղարկությանը:
“Յունիբանկ”-ում գործող ավանդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է կայքի “Ավանդներ” բաժնում: Ձեր հարցերը կարող եք ուղղել մեր մասնագետներին` զանգահարելով 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի հատուկ ձեւը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Արթուր Աբրահամ vs Անդրե Ուորդ. «Յունիբանկ»-ը` ցուցադրման պաշտոնական գործընկեր12.05.2011 Տեսնել ավելին
-
Հայաստանում UNISTREAM դրամական փոխանցումների շրջանառությունը աճել է 26,8 տոկոսով, քանակը` 11,4 տոկոսով11.05.2011 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի նորաբաց «Օպերա» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը09.05.2011 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը նախատեսում է պրոմո-կետեր բացել «Ֆայն», «Նիքս» եւ «Քոմփաս» համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում04.05.2011 Տեսնել ավելին
-
ՀՀ ԿԲ գրանցել է «Յունիբանկ»-ի «Օպերա» նոր մասնաճյուղը29.04.2011 Տեսնել ավելին
-
Ապրիլի 29-ին Երեւանում կկայանա «Յունիբանկ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը28.04.2011 Տեսնել ավելին