«Յունիբանկ»-ը նախատեսում է պրոմո-կետեր բացել «Ֆայն», «Նիքս» եւ «Քոմփաս» համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում

04.05.2011


Ապրանքների ապառիկ վաճառքի վարկավորման պայմանների ներկայացման եւ տեղում հաճախորդներին անհրաժեշտ խորհրդատվություն մատուցելու նպատակով, «Յունիբանկ»-ը նախատեսում է պրոմո-կետեր բացել  «Նիքս» (ք. Երեւան, Սարյան 6-7), «Ֆայն» (ք.Երեւան, Սարյան 12), եւ «Քոմփաս» (ք.Երեւան, Սայաթ Նովա պող. 15) համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում: Պրոմո-կետերի աշխատակիցները հաճախորդներին կպարզաբանեն վարկավորման գործընթացը եւ կօգնեն վարկային հայտի լրացման, ինչպես նաեւ  փաստաթղթերի ներկայացման գործում:

Հիշեցնենք, որ նշված խանութներից համակարգչային տեխնիկա գնելու համար «Յունիբանկ»-ի կողմից տրամադրվող վարկերի տարեկան տոկոսադրույքը կազմում է սկսած 18 տոկոսից, ժամկետը` 24 ամիս, կանխավճարը` 0 տոկոս:  Վարկի տրամադրման համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատավայրից: Վարկի տրամադրման վերաբերյալ Բանկի որոշման մասին հաճախորդը կարող է տեղեկանալ հայտը ներկայացնելուց հետո առավելագույնը 40 րոպեի ընթացքում:

«Ինչպես գիտեք, Յունիբանկը ռազմավարության առաջնահերթ ուղղություն է ընդունել մանրածախ բիզնեսի զարգացումը: Իսկ դա, առաջին հերթին, ենթադրում է ֆիզիկական անձանց համալիր  եւ որակյալ սպասարկման կազմակերպում: Այդ իսկ պատճառով, մենք, բացի մասնաճյուղային ցանցի շարունակական ընդլայնումից, ձեռնամուխ եղանք նաեւ պրոմո-կետերի բացմանը հենց առեւտրի կետերում: Մինչեւ տարեվերջ նախատեսում ենք շեշտակի ավելացնել նմանատիպ կետերի քանակը` ներգրավվելով այլ ոլորտներում եւս»,- նշեց «Յունիբանկ»-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:  

2010թ.-ի արդյունքներով «Յունիբանկ»-ի վարկային ներդրումների 26,7 մլրդ դրամը կամ 35,5 տոկոսը  կազմել են ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը: Սպառողական վարկավորման ոլորտ ուղղված Բանկի ներդրումների ծավալը կազմել է 24 մլրդ դրամ, ինչը ՀՀ բանկային համակարգի լավագույն ցուցանիշն է: Հիշեցնենք, որ ներկա դրությամբ «Յունիբանկ»-ն ունի 35 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում:  

Լրացուցիչ տեղեկատվության համար`  /010/ 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • ՀՀ ԿԲ գրանցել է «Յունիբանկ»-ի «Օպերա» նոր մասնաճյուղը
  • Ապրիլի 29-ին Երեւանում կկայանա «Յունիբանկ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը
  • «Յունիբանկ»-ը «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» ծառայությունը տրամադրում է անվճար
  • “Հրազդան” մարզային մասնաճյուղը տեղափոխվել է նոր երկհարկանի շենք
  • Յունիբանկը եւ Ասիական Զարգացման Բանկը կիրականացնեն առեւտրի ֆինանսավորման միջազգային ծրագիր
  • «Յունիբանկ»-ը սահմանել է բարձր տոկոսադրույք կենսաթոշակային քարտի դրական մնացորդի նկատմամբ` 5%
Տեսնել բոլորը