«Յունիբանկ»-ի կողմից Երեւանի կենտրոնում բացված «Օպերա» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը: Նորաբաց մասնաճյուղի անվանման ընտրությունը պատահական չէ. այն գտնվում է Օպերայի եւ Բալետի թատրոնի հարեւանությամբ` քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում` Սայաթ Նովա 1 հասցեում: Հեռ.` (37410) 54-46-08:
«Օպերա» մասնաճյուղն իրականացնում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում, Յունիստրիմ դրամական փոխանցումների իրականացում եւ կոմունալ վճարումների ընդունում:
«Օպերա» մասնաճյուղի բացմամբ «Յունիբանկ»-ի մասնաճյուղերի քանակը կազմեց 35: Հիշեցնենք, որ Բանկի բոլոր մասնաճյուղերը միացված են տվյալների միասնական բազային եւ աշխատում են online աշխատակարգով, ինչը հաճախորդների սպասարկումը դարձնում է ավելի հարմարավետ:
«Յունիբանկ»-ի մասնաճյուղերի հասցեներին եւ աշխատաժամերին կարող եք ծանոթանալ www.unibank.am կայքի «Մասնաճյուղային ցանց» բաժնում կամ զանգահարել 59 55 55 հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ը նախատեսում է պրոմո-կետեր բացել «Ֆայն», «Նիքս» եւ «Քոմփաս» համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում04.05.2011 Տեսնել ավելին
-
ՀՀ ԿԲ գրանցել է «Յունիբանկ»-ի «Օպերա» նոր մասնաճյուղը29.04.2011 Տեսնել ավելին
-
Ապրիլի 29-ին Երեւանում կկայանա «Յունիբանկ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը28.04.2011 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» ծառայությունը տրամադրում է անվճար26.04.2011 Տեսնել ավելին
-
“Հրազդան” մարզային մասնաճյուղը տեղափոխվել է նոր երկհարկանի շենք19.04.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը եւ Ասիական Զարգացման Բանկը կիրականացնեն առեւտրի ֆինանսավորման միջազգային ծրագիր13.04.2011 Տեսնել ավելին