Հայաստանում UNISTREAM դրամական փոխանցումների շրջանառությունը աճել է 26,8 տոկոսով, քանակը` 11,4 տոկոսով

11.05.2011

UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի հայաստանյան շրջանառությունը 2011թ.-ի հունվար-ապրիլին կազմել է ավելի քան 163 մլն ԱՄՆ դոլար` ավելանալով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 26,8 տոկոսով: Դրամական փոխանցումների քանակը աճել է 11,4 տոկոսով` հաշվետու  ժամանակահատվածում կազմելով 215,3 հազար: Ցուցանիշների ակտիվ աճի շնորհիվ, UNISTREAM-ը Հայաստանի դրամական փոխանցումների շուկայում պահպանում է առաջատարի դիրքը ինչպես ծավալային, այնպես էլ քանակային առումով: Հիշեցնենք, որ Հայաստանում UNISTREAM դրամական փոխանցումներ են իրականացվում Յունիբանկի բոլոր 35 մասնաճյուղերում:

UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի ընդհանուր շրջանառությունը այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 860 մլն դոլար, իսկ փոխանցումների քանակը` 1 մլն 407 հազար: Համակարգի սպասարկման կետերի քանակը, ներառյալ տերմինալների ցանցը, աշխարհի 100 երկրներում գերազանցել է 220 հազարը:

2011թ.-ի առանցքային նախագիծը UNISTREAM համակարգի համար  հաճախորդի քարտի ներդրման զարգացումն էր: Այս քարտի գլխավոր առավելություններից է հաճախորդի սպասարկման ժամանակահատվածի զգալի կրճատումը: Քարտի առկայությունը սպասարկողին ազատում է ամեն անգամ նույն տեղեկատվությունը մուտքագրելու անհրաժեշտությունից: Բավարար է, որպեսզի հաճախորդը ներկայացնի քարտը եւ բանկի աշխատակիցը ըստ քարտի համարի կստանա անհրաժեշտ տվյալները:  2011թ.-ի առաջին եռամսյակում UNISTREAM  քարտապանների ընդհանուր թիվը  գերազանցել է 500 հազարը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիբանկ»-ի նորաբաց «Օպերա» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը
  • «Յունիբանկ»-ը նախատեսում է պրոմո-կետեր բացել «Ֆայն», «Նիքս» եւ «Քոմփաս» համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում
  • ՀՀ ԿԲ գրանցել է «Յունիբանկ»-ի «Օպերա» նոր մասնաճյուղը
  • Ապրիլի 29-ին Երեւանում կկայանա «Յունիբանկ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը
  • «Յունիբանկ»-ը «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» ծառայությունը տրամադրում է անվճար
  • “Հրազդան” մարզային մասնաճյուղը տեղափոխվել է նոր երկհարկանի շենք
Տեսնել բոլորը