«Յունիբանկ»-ի «Օպերա» մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամը 11:00-ից մինչեւ 20:00

30.05.2011

Ս.թ. մայիսի 31-ից «Յունիբանկ»-ի «Օպերա» մասնաճյուղի համար սահմանվել է նոր աշխատանքային ռեժիմ: Այսուհետ մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի երկուշաբթի- ուրբաթ օրերին` ժամը 11:00-ից մինչեւ 20:00-ը: Այդ կերպ Բանկը հնարավորություն է տալիս իր հաճախորդներին սպասարկվել նաեւ աշխատանքային օրվա ավարտից հետո: «Օպերա» մասնաճյուղի հասցեն է` ք. Երեւան, Սայաթ Նովա 1: Հեռ.` (37410) 54-46-08:

«Օպերա» մասնաճյուղն իրականացնում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, Յունիստրիմ դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների ընդունում:

Հիշեցնենք, որ «Յունիբանկ»-ի «Ամիրյան» (ք.Երեւան, Ամիրյան 12) եւ  «Կոմիտաս» (ք.Երեւան, Կոմիտասի 15/2)  մասնաճյուղերն աշխատում են   երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 09:15-ից մինչեւ 19:30-ը, իսկ «Զվարթնոց» մասնաճյուղը (Զվարթնոց օդանավակայանի ժամանման սրահ)` շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:
Ներկայումս «Յունիբանկ»-ն ունի 36 մասնաճյուղ:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիբանկ»-ը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 47-րդ տեղը
  • Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով “Յունիբանկ”-ն առաջատար դիրքում է
  • Արթուր Աբրահամ vs Անդրե Ուորդ. «Յունիբանկ»-ը` ցուցադրման պաշտոնական գործընկեր
  • Հայաստանում UNISTREAM դրամական փոխանցումների շրջանառությունը աճել է 26,8 տոկոսով, քանակը` 11,4 տոկոսով
  • «Յունիբանկ»-ի նորաբաց «Օպերա» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը
  • «Յունիբանկ»-ը նախատեսում է պրոմո-կետեր բացել «Ֆայն», «Նիքս» եւ «Քոմփաս» համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում
Տեսնել բոլորը