Ս.թ. հունիսի 1-ին իր գործունեությունը կսկսի Յունիբանկի «ԿԻՆՈՆԱԻՐԻ» նորաբաց մասնաճյուղը, որը գտնվում է նախկին “Նաիրի” կինոթատրոնի շենքի տարածքում` ք.Երեւան, Մաշտոցի պող. 50 հասցեում: Հեռ.` (37410) 54-63-91: Հիշեցնենք, որ մասնաճյուղ բացելու նպատակով, Յունիբանկը նախկին “Նաիրի” կինոթատրոնի տարածքում վարձակալել է 299 քառ. մետր մակերեսով հատված:
«ԿԻՆՈՆԱԻՐԻ» մասնաճյուղը կիրականացնի հաճախորդների` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, բանկային համալիր սպասարկում երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 9:15-ից մինչեւ 17:00:
Յունիբանկի կողմից ռազմավարության գերակա ուղղություն ընդունված մանրածախ բանկային բիզնեսի զարգացումը պահանջում է լայն մասնաճյուղային ցանցի առկայություն` մեծ թվով հաճախորդների որակյալ եւ արագ սպասարկման նպատակով: Հայաստանի խոշոր քաղաքներում եւ Երեւանի յուրաքանչյուր վարչական շրջանում մեկ կամ մի քանի սպասարկման կետեր բացելով, Յունիբանկը հաճախորդների համար ապահովում է բանկային ծառայությունների առավելագույն հասանելիություն եւ ընձեռում «տան մոտ» հարմարավետ սպասարկվելու հնարավորություն: Ներկա դրությամբ Յունիբանկի մասնաճյուղերի ընդհանուր քանակը կազմում է 36:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ի «Օպերա» մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամը 11:00-ից մինչեւ 20:0030.05.2011 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 47-րդ տեղը29.05.2011 Տեսնել ավելին
-
Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով “Յունիբանկ”-ն առաջատար դիրքում է18.05.2011 Տեսնել ավելին
-
Արթուր Աբրահամ vs Անդրե Ուորդ. «Յունիբանկ»-ը` ցուցադրման պաշտոնական գործընկեր12.05.2011 Տեսնել ավելին
-
Հայաստանում UNISTREAM դրամական փոխանցումների շրջանառությունը աճել է 26,8 տոկոսով, քանակը` 11,4 տոկոսով11.05.2011 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի նորաբաց «Օպերա» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը09.05.2011 Տեսնել ավելին