Յունիբանկի կողմից թողարկված բանկային քարտերի քանակը գերազանցել է 68 հազարը

31.05.2011



2011թ.-ի մայիսի 1-ի դրությամբ Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 68 000`  տարեսկզբի ցուցանիշի համեմատ ավելանալով  5 տոկոսով: Ներկայումս  քարտային էմիսիայի ծավալներով Յունիբանկը Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում է:

Յունիբանկն իր հաճախորդներին առաջարկում է  Visa International միջազգային վճարային համակարգի եւ ArCa տեղային քարտեր: Յունիբանկի Visa քարտերի քանակը 01.05.11թ.-ի դրությամբ կազմել է 52 600: Յունիբանկի կողմից տեղադրվել է  71 բանկոմատ եւ 701 POS-տերմինալ:

«Յունիբանկը մշտապես առանձնացել է բիզնեսի վառ արտահայտված մանրածախ բնույթով եւ մեծ ուշադրություն է հատկացրել քարտային ուղղության զարգացմանը: Այսօր վարկային քարտերը բանկային գործի ամենահեռանկարային եւ պահանջված ուղղություններից մեկն են ոչ միայն Հայաստանում, այլեւ` արտերկրում: Յունիբանկի թողարկած քարտերի 90 տոկոսը վարկային են,- ասում է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: - Յունիբանկի առաջնահերթ խնդիրն այս ոլորտում բազմաֆունկցիոնալ,  օգտագործման մեջ հասարակ, բայց եւ միեւնույն ժամանակ հաճախորդների պահանջարկը բավարարող քարտերի թողարկումն է:  Մեր  քարտերը նախատեսված են ինչպես ընդհանուր սպառողական նպատակների եւ աշխատավարձային նախագծերի իրագործման, այնպես էլ կոնկրետ ուղղությունների  համար, օրինակ` բժշկական սպասարկման, գույքի ապահովագրման դիմաց վճարումները կատարելու կամ էլ զբոսաշրջության համար: Յունիբանկում արտոնյալ պայմաններով հատուկ վարկային քարտեր են նախատեսված նաեւ   ուսանողների, ԲՈՒՀ-երի դասավանդողների, առողջապահության ոլորտի աշխատակիցների, պետական ծառայողների, «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների, ինչպես նաեւ մեր բարեխիղճ վարկառուների համար»:

Քարտային ծրագրերի ակտիվ առաջխաղացումը կարեւոր գործոն է երկրում անկանխիկ վճարումների ծավալների մեծացման համար: Առաջին հերթին անկանխիկ վճարումների շրջանառության ընդլայնմանը նպաստում են լոյալության ծրագրերը, որոնց իրականացման համար պահանջվում է ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ: Դրանով իսկ պայմանավորված, Յունիբանկը ձեռնամուխ եղավ սեփական պրոցեսինգային կենտրոնի ստեղծմանը, որը ներկա դրությամբ աշխատում է թեստային ռեժիմում: Սեփական պրոցեսինգի առկայության շնորհիվ Յունիբանկը կիրագործի բոնուսային լոյալության ծրագրեր, ինչպես նաեւ հնարավորություն կստանա իր հաճախորդներին առաջարկել հայաստանյան շուկայի համար նորույթ հանդիսացող քարտային ծառայություններ:  

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Հունիսի մեկից Յունիբանկի «ԿԻՆՈՆԱԻՐԻ» նորաբաց մասնաճյուղը կսկսի հաճախորդների սպասարկումը
  • «Յունիբանկ»-ի «Օպերա» մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամը 11:00-ից մինչեւ 20:00
  • «Յունիբանկ»-ը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 47-րդ տեղը
  • Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով “Յունիբանկ”-ն առաջատար դիրքում է
  • Արթուր Աբրահամ vs Անդրե Ուորդ. «Յունիբանկ»-ը` ցուցադրման պաշտոնական գործընկեր
  • Հայաստանում UNISTREAM դրամական փոխանցումների շրջանառությունը աճել է 26,8 տոկոսով, քանակը` 11,4 տոկոսով
Տեսնել բոլորը