Յունիբանկը ներկայացնում է նոր ավանդատեսակ` “Ավանդ+Ապահովագրություն”

01.06.2011


Շահավետ տոկոսադրույք եւ անվճար ապահովագրության հնարավորություն

Յունիբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է նոր ժամկետային ավանդ` “Ավանդ+Ապահովագրություն”: Ավանդն ընդունվում է 365 օր ժամկետով` 11 տոկոս տարեկան տոկոսադրույքով ՀՀ դրամի եւ 8 տոկոս տարեկան տոկոսադրույքով ԱՄՆ դոլարի դեպքում: Ավանդը շահեկանորեն առանձնանում է իր ընձեռած լրացուցիչ արտոնությամբ: Այս ավանդը ներդրած բոլոր ավանդատուներին Բանկը տրամադրում է դժբախտ պատահարներից անվճար ապահովագրություն: Ավանդատուների ապահովագրությունն իրականացնում է ՌԵՍՈ ընկերությունը:

“Ավանդ+Ապահովագրություն” ավանդի նվազագույն գումարը կազմում է 500 հազար դրամ կամ 1 500 դոլար: Տոկոսագումարի վճարման կարգը սահմանվում է ավանդատուի ցանկությամբ` ամսական կամ ժամկետի վերջում: Բոլոր ավանդատուներին ընձեռվում է օվերդրաֆտի /վարկային միջոցների/ ստացման հնարավորություն` ներդրված ավանդի գումարի 90%-ի չափով: Ավանդն ընդունվում է մինչեւ 2011թ.-ի հոկտեմբերի 31-ը:

Ժամկետային ավանդների ծավալով Յունիբանկը շարունակում է պահպանել հայաստանյան շուկայի առաջատարի իր դիրքը: 31.05.11թ.-ի դրությամբ Բանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 78 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 12.4 տոկոսով:

«Ավանդ+Ապահովագրություն» ավանդի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Բանկի կայքի /www.unibank.am/ “Ավանդներ” բաժնում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձեւը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկի կողմից թողարկված բանկային քարտերի քանակը գերազանցել է 68 հազարը
  • Հունիսի մեկից Յունիբանկի «ԿԻՆՈՆԱԻՐԻ» նորաբաց մասնաճյուղը կսկսի հաճախորդների սպասարկումը
  • «Յունիբանկ»-ի «Օպերա» մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամը 11:00-ից մինչեւ 20:00
  • «Յունիբանկ»-ը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 47-րդ տեղը
  • Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով “Յունիբանկ”-ն առաջատար դիրքում է
  • Արթուր Աբրահամ vs Անդրե Ուորդ. «Յունիբանկ»-ը` ցուցադրման պաշտոնական գործընկեր
Տեսնել բոլորը