Յունիբանկը մասնաճյուղ է բացել Տաշիր քաղաքում

02.06.2011


Մարզային մասնաճյուղային ցանցի ընդլայնման  ռազմավարության շրջանակներում  Յունիբանկը մասնաճյուղ է բացել Տաշիր քաղաքում: Մասնաճյուղի հասցեն է` ք. Տաշիր, Կիրովի 210: Նորաբաց մասնաճյուղը հաճախորդների սպասարկումը սկսել է 2011թ.-ի հունիսի 3-ից: “Տաշիր” մասնաճյուղը տրամադրում է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթը` սպառողական, հիփոթեքային վարկավորում, ավտովարկավորում, բիզնես վարկավորում, ավանդների ընդունում, հաշվարկադրամարկղային սպասարկում: Հաշվի առնելով Տաշիր քաղաքի բնակչության պահանջարկը, մասնաճյուղի գործունեության ակտիվ ուղղությունն է լինելու UNISTREAM համակարգով դրամական փոխանցումների իրականացումը: Այսօր UNISTREAM համակարգը հանդիսանում է դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգը Հայաստանում: 2010թ.-ին համակարգի հայաստանյան շրջանառությունը կազմել է 597 մլն դոլար, իսկ փոխանցումների քանակը` 748 000: UNISTREAM համակարգի նկատմամբ մեծ պահանջարկը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում` մատչելի սակագնով /սկսած 0.35%-ից/ եւ անհասցե փոխանցումների գործառույթով, ըստ որի հաճախորդը կարող է փոխանցված գումարը ստանալ  Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում:

“Տաշիր”-ը  Յունիբանկի թվով 37-րդ մասնաճյուղն է: Բանկը նախատեսում է շարունակել մասնաճյուղային ցանցի ընդլայնման աշխատանքները եւ մինչեւ տարեվերջ մասնաճյուղերի քանակը հասցնել 42-ի:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը ներկայացնում է նոր ավանդատեսակ` “Ավանդ+Ապահովագրություն”
  • Յունիբանկի կողմից թողարկված բանկային քարտերի քանակը գերազանցել է 68 հազարը
  • Հունիսի մեկից Յունիբանկի «ԿԻՆՈՆԱԻՐԻ» նորաբաց մասնաճյուղը կսկսի հաճախորդների սպասարկումը
  • «Յունիբանկ»-ի «Օպերա» մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամը 11:00-ից մինչեւ 20:00
  • «Յունիբանկ»-ը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 47-րդ տեղը
  • Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով “Յունիբանկ”-ն առաջատար դիրքում է
Տեսնել բոլորը