Քարտային ծրագրերի ակտիվ զարգացումը և անկանխիկ վճարումների ծավալների մեծացումը մանրածախ բիզնեսի կարևոր ուղղություններից են: Քարտերը հետզհետե մտնում են մեր առօրյա կյանք` փոխարինելով կանխիկ փողին: Ինչպես և սպասելի էր, վարկային քարտերը Հայաստանում դարձան ամենապահանջված բանկային գործիքներից մեկը:
Յունիբանկը հաճախորդներին է առաջարկում վարկային քարտերի լայն տեսականի ինչպես ընդհանուր սպառողական նպատակների, այնպես էլ կոնկրետ ուղղությունների համար: Այսօր Յունիբանկը ներկայացնում է նոր վարկային քարտ “Constant+”, որը նախատեսված է ԲՈՒՀ-երի դասավանդողների, առողջապահության ոլորտի, պետական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների կամ 250 հազար դրամից ավել աշխատավարձ ստացող այլ անձանց համար:
“Constant+” քարտի նպատակային նշանակությունը վարկային միջոցների տրամադրումն է սպառողական կարիքների բավարարման համար: Հաճախորդը կարող է քարտով ապրանքներ գնել խանութներում, վճարել ծառայությունների դիմաց կամ կանխիկ գումար ստանալ բանկոմատներում: Վարկառուներին տրամադրվում է Visa Electron կամ Visa Classic տեսակի վարկային քարտ` մինչեւ 2 մլն դրամ գումարով և 24 ամիս մարման ժամկետով: Քարտի վարկային միջոցների տարեկան տոկոսադրույքը, կախված գումարի արժույթից, կազմում է 18-ից մինչեւ 20 տոկոս: Ընդ որում, տոկոսադրույքը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ, երբ, օրինակ, հաճախորդը այդ քարտի դրամական միջոցներով վճարում է ապրանքի դիմաց կամ գումարը կանխիկացնում է: “Constant+” քարտի առավելություններից մեկը վարկի մարման ճկուն համակարգն է. քարտապանը կարող է իրականացնել ամենամսյա մարումներ` նվազեցնելով վարկի գումարը կամ ապահովել բացասական մնացորդի 10 տոկոսի դրական շրջանառություն ամսվա վերջին: Տոկոսագումարները ենթակա են վճարման ամեն ամիս:
“Constant+” վարկային քարտի ձևակերպման համար անհրաժեշտ է այցելել Յունիբանկի 37 մասնաճյուղերից ցանկացած մեկը և ներկայացնել դիմում, անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010 59 55 55 հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը մասնաճյուղ է բացել Տաշիր քաղաքում02.06.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը ներկայացնում է նոր ավանդատեսակ` “Ավանդ+Ապահովագրություն”01.06.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկի կողմից թողարկված բանկային քարտերի քանակը գերազանցել է 68 հազարը31.05.2011 Տեսնել ավելին
-
Հունիսի մեկից Յունիբանկի «ԿԻՆՈՆԱԻՐԻ» նորաբաց մասնաճյուղը կսկսի հաճախորդների սպասարկումը30.05.2011 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի «Օպերա» մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամը 11:00-ից մինչեւ 20:0030.05.2011 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 47-րդ տեղը29.05.2011 Տեսնել ավելին