Յունիբանկի սպառողական վարկերի քանակն ավելացել է ավելի քան 7 անգամ:
Յունիբանկը գործարկել է U-Smile սպառողական նոր վարկատեսակ, որը նախատեսված է ատամնաբուժական ծառայությունների դիմաց վճարելու համար: Վարկից կարող են օգտվել բոլոր ֆիզիկական անձինք, ովքեր չունեն բացասական վարկային պատմություն: Այս վարկատեսակը Բանկը տրամադրում է 24 ամիս ժամկետով, 21% տարեկան տոկոսադրույքով: Վարկի գումարը կազմում է մինչև 1 մլն դրամ: Ընդ որում, Բանկը չի պահանջում կանխավճար և գրավ: Դրա հետ մեկտեղ, հաճախորդին ընձեռվում է վարկի վաղաժանմկետ մարման հնարավորություն` առանց տույժերի կիրառման: U-Smile վարկի ձևակերպման համար անհրաժեշտ է այցելել Բանկի 37 մասնաճյուղերից որևէ մեկը և ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձնագիր, սոցիալական քարտ, տեղեկանք աշխատավայրից: Անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է խնդրել նաև երաշխավորողի փաստաթղթեր:
Տեղեկատու հեռ.` /010/ 59 55 55:
“Վերլուծելով մեր հաճախորդների առաջարկությունները` ստեղծում ենք վարկատեսակներ, որոնք լիովին համապատասխանում են նրանց այժմյան պահանջներին: Մեր վարկերի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանք հասանելի են և մատչելի բնակչության լայն շրջանակների համար: Եթե դուք ծրագրել եք տեխնիկայի կամ կահույքի գնում, պատրաստվում եք մեկնել ճամփորդության կամ էլ ցանկանում եք վերանորոգում իրականացնել, ապա կարող եք շահավետ պայմաններով համապատասխան սպառողական վարկ ստանալ Յունիբանկում: Մենք կշարունակենք սպառողական վարկավորման ակտիվ զարգացումը և մինչև տարեվերջ կապահովենք պորտֆելի նախատեսված 100% աճը,”- ասում է Յունիբանկի սպառողական վարկերի անդերրայթինգի վարչության պետ Գուրգեն Ղուկասյանը: 30.06.2011թ.-ի դրությամբ սպառողական վարկերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ աճել է ավելի քան 7 անգամ:
Հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով, Յունիբանկը, մասնաճյուղային ցանցի ընդլայնման հետ մեկտեղ, սահմանում է նաև սպասարկման կետերի հատուկ աշխատակարգ: Հիշեցնենք, որ վերջերս Երեւանի կենտրոնում բացված “ՕՊԵՐԱ” / Սայաթ-Նովա 1/ մասնաճյուղն աշխատում է երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 11:00-ից մինչև 20:00, իսկ “Ամիրյան” /Երևան, Ամիրյան 12/ և “Կոմիտաս” /Երևան, Կոմիտասի 15/2/ մասնաճյուղերը “Յունիստրիմ” դրամական փոխանցումներ և արտարժույթի փոխանակում են իրականացնում մինչեւ 19:30-ը: Յունիբանկի “Զվարթնոց” մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի: Ակտիվ գործում են նաև Յունիբանկի պրոմո-կետերը «Նիքս», «Ֆայն» և «Քոմփաս» համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում և «Ավիատրանս» ավիագործակալությունում: Պրոմո-կետերի աշխատակիցները հաճախորդներին պարզաբանում են վարկավորման գործընթացը, օգնում վարկային հայտի լրացման, ինչպես նաեւ փաստաթղթերի ներկայացման գործում:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկտ նվազեցրել է փոքր բիզնեսի վարկերի տոկոսադրույքները12.07.2011 Տեսնել ավելին
-
UNISTREAM դրամական փոխանցումների համակարգը` MONEY TRANSFERS MOSCOW-2011 համաժողովի գլխավոր հովանավոր08.07.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկն առաջարկում է “UNI - կուտակային” նոր ավանդ` համալրման և տոկոսների կապիտալիզացիայի հնարավորությամբ06.07.2011 Տեսնել ավելին
-
«Ավիատրանս» ավիագործակալության սպասարկման սրահում բացված` Յունիբանկի պրոմո կետը սկսել է հաճախորդների սպասարկումը28.06.2011 Տեսնել ավելին
-
Moody’s գործակալությունը հաստատել է Յունիբանկի միջազգային վարկանիշը27.06.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը ստեղծում է մասնագիտացված մասնաճյուղեր` սպառողական վարկավորման կենտրոններ26.06.2011 Տեսնել ավելին