Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 20%-ով

22.11.2011


2011թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 74,6 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով գրեթե 20%-ով: Քարտերի ընդհանուր քանակում 55,6 հազարը կազմել են Visa միջազգային քարտերը, իսկ 19 հազարը` ArCa քարտերը:

Քարտերի միջոցով Յունիբանկը տրամադրում է սպառողական վարկերի մեծ տեսականի` նախատեսված տեխնիկայի կամ կահույքի ձեռքբերման, զբոսաշրջության, վերանորոգման, գույքի ապահովագրության և այլ նպատակների համար: Յունիբանկի սպառողական վարկավորման զարգացման ռազմավարության հիմքում է հաճախորդների պահանջներին և տվյալ ոլորտի շուկայական առանձնահատկություններին առավելագույնս համապատասխանող վարկատեսակների մշակումն ու ներդրումը: Դրա հետ պայմանավորված, Յունիբանկը պարզեցրել է վարկառուների գնահատման գործընթացը և ներդրել հաճախորդի վարկային պատմության վերլուծության վրա հիմնված նոր մոտեցում, որը ենթադրում է հաճախորդի կողմից փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացում: Հարկ է նշել, որ Յունիբանկի սպառողական վարկերի մեծ մասը տրամադրվում է առանց գրավի: Նման մոտեցման շնորհիվ բանկն էապես կրճատել է վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամանակը և որոշ սպառողական վարկատեսակների գծով այն հասցրել մինչև մեկ բանկային օրվա` հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո:

Յունիբանկի բանկային քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք “Բանկային քարտեր” բաժինը: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (010) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Նոր ծառայություն Յունիբանկից` UNISTREAM դրամական փոխանցումների մուտքագրում քարտի հաշվին հաճախորդի զանգով
  • Յունիբանկը պրոմո-կետ է բացել “Happy Voyage” տուրիստական գործակալությունում
  • Յունիբանկը 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 43-րդ տեղը
  • Յունիբանկի “Ավան” և “Աբովյան” մասնաճյուղերը տեղափոխվել են նոր տարածքներ
  • Յունիբանկը UNISTREAM դրամական փոխանցումների համակարգի հաճախորդներին առաջարկում է վարկավորման արտոնյալ պայմաններ U-Stream+ քարտով
  • Կապուղու նորացման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի Յունիբանկի 15 բանկոմատների աշխատանքը
Տեսնել բոլորը