Նոր վարկային քարտ Յունիբանկից` Kaiser սուպերմարկետներում գնումներ կատարելու համար

12.12.2011


Յունիբանկն ընդլայնում է համագործակցությունը Kaiser սուպերմարկետների ցանցի հետ և գնորդներին առաջարկում պարզեցված փաստաթղթաշրջանառությամբ նոր վարկատեսակ: Այսուհետ Յունիբանկում կարելի է ձևակերպել U-Kaiser կոբրենդինգային վարկային քարտ, որը նախատեսված է Kaiser սուպերմարկետների ցանցում գնումներ կատարելու համար: Վարկը կարող են ստանալ 21-60 տարեկան այն ֆիզիկական անձինք, ովքեր չունեն բացասական վարկային պատմություն:

Վարկի գումարը, կախված գնումների հաճախականությունից, կազմում է 100 հազարից մինչև 200 հազար դրամ: Մասնավորապես, եթե գնորդն ունի Kaiser սուպերմարկետի բոնուսային քարտ, ապա նա կարող է ձևակերպել 100 հազար դրամ գումարով վարկ, սակայն, եթե հաճախորդը վերջին երեք ամսում իրականացրել է 150 հազար դրամի առնվազն 30 գնում, ապա վարկի գումարը կազմում է 200 հազար դրամ: Ընդ որում, Kaiser սուպերմարկետի բոնուսային քարտ ունեցող գնորդները Յունիբանկի վարկային քարտը ստանալու համար պետք է ներկայացնեն միայն անձնագիր և սոցիալական քարտ: Եթե գնորդը չունի բոնուսային քարտ, բայց բանկին ներկայացնում է նաև տեղեկանք աշխատավայրից զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ, ապա նա կարող է ստանալ U-Kaiser քարտը մինչև 150 հազար դրամ վարկային սահմանաչափով: Վարկի ժամկետը կազմում է 12 ամիս, տոկոսադրույքը` 24% տարեկան, որը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: Քարտի սպասարկումը բանկն իրականացնում է անվճար:

U-Kaiser վարկային քարտի ձևակերպման համար անհրաժեշտ է դիմել Յունիբանկի 37 մասնաճյուղերից կամ սուպերմարկետներում բացված պրոմո-կետերից որևիցե մեկը: Քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է կայքի “Վարկային քարտեր” բաժնում: Տեղեկատու հեռ.` (37410) 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը “Յուքոմ” և “ՌԵՍՈ” ընկերությունների հետ իրականացնում է երկու կոբրենդինգային ծրագիր
  • Յունիբանկը Վանաձոր քաղաքում կբացի նոր մասնաճյուղ
  • Յունիբանկն առաջարկում է U-Student+ նոր վարկ` ուսման վարձը վճարելու համար
  • Յունիբանկը Orange-ի վաճառքի սրահներում բացել է ևս 5 նոր պրոմո-կետ
  • Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 20%-ով
  • Նոր ծառայություն Յունիբանկից` UNISTREAM դրամական փոխանցումների մուտքագրում քարտի հաշվին հաճախորդի զանգով
Տեսնել բոլորը