Յունիբանկը գործարկել է մինչև 1 մլն դրամ գումարով U-Student+ սպառողական նոր վարկ, որը նախատեսված է բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձը վճարելու համար: Վարկի համար կարող են դիմել ուսանողները կամ նրանց ընտանիքների անդամները, որոնք չունեն բացասական վարկային պատմություն: U-Student+ վարկը ձևակերպելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, սոցիալական քարտ, տեղեկանք աշխատավայրից և ԲՈՒՀ-ից: Վարկի ժամկետը կազմում է 12 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 20%: Վարկային պայմանագիրը ստորագրելուց հետո գումարը փոխանցվում է ուսումնական հաստատության հաշվին: Վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասար վճարումներով: Վարկային հայտի հաստատումը չի գերազանցում 3 աշխատանքային օրը` հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից հետո:
“Յունիբանկի նոր վարկը հնարավորություն է տալիս դրամական միջոցների անբավարար լինելու դեպքում ժամանակին վճարել ուսման վարձը: Վարկը տրամադրվում է մեկ ուսումնական սեմեստրի վճարի չափով, բայց այն մարելուց հետո հաճախորդը կարող է դիմել նոր վարկ ստանալու համար: Հաշվի առնելով այն փաստը, որ վարկը տրամադրվում է ուսման համար, բանկը չի պահանջում կանխավճար և գրավ: Ֆիզիկական անձանց երաշխավորությունը բավարար է”,- ասում է Յունիբանկի սպառողական և քարտային վարկավորման տնօրեն Ծովինար Վարդանյանը:
2011թ.-ի երրորդ եռամսյակի տվյալներով Յունիբանկը ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով ընդգրկվել է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում: 30.09.11.թ-ի դրությամբ Յունիբանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը կազմել է 24.3 մլրդ դրամ:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը Orange-ի վաճառքի սրահներում բացել է ևս 5 նոր պրոմո-կետ24.11.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 20%-ով22.11.2011 Տեսնել ավելին
-
Նոր ծառայություն Յունիբանկից` UNISTREAM դրամական փոխանցումների մուտքագրում քարտի հաշվին հաճախորդի զանգով17.11.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը պրոմո-կետ է բացել “Happy Voyage” տուրիստական գործակալությունում16.11.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 43-րդ տեղը15.11.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկի “Ավան” և “Աբովյան” մասնաճյուղերը տեղափոխվել են նոր տարածքներ14.11.2011 Տեսնել ավելին