Յունիբանկը Orange-ի վաճառքի սրահներում բացել է ևս 5 նոր պրոմո-կետ

24.11.2011


Օրանժ Արմենիա ընկերության հետ համագործակցության շրջանակներում Յունիբանկը շարունակում է ընդլայնել պրոմո-կետերի ցանցը Orange-ի վաճառքի սրահներում: Ս.թ. նոյեմբերին բանկը բացեց ևս 5 նոր պրոմո-կետ հետևյալ հասցեներում`

-ք.Երևան, Սունդուկյան 64/4
-ք.Աբովյան, Հանրապետության 22/2-4
-ք.Էջմիածին, Մաշտոցի 61/56
-ք.Արմավիր, Հանրապետության 29/3
-ք.Իջևան, Երևանյան 106

Այսպիսով, արդեն Orange-ի 15 վաճառքի սրահներում կարելի է բջջային հեռախոսների և նոութբուքների ապառիկ վաճառքը ձևակերպել տեղում: Բանկի պրոմո-կետերի առկայությունը հենց վաճառքի սրահներում հաճախորդի համար զգալիորեն արագացնում և պարզեցնում է վարկավորման գործընթացը: Պրոմո-կետի աշխատակիցները ներկայացնում են սպառողական վարկավորման պայմանները, մատուցում խորհրդատվություն, պարզաբանում վարկավորման գործընթացը և օգնում հաճախորդին վարկային հայտի լրացման ու փաստաթղթերի ներկայացման գործում:

Orange-ի խանութներում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար վարկերը Յունիբանկը տրամադրում է մինչև 24 ամիս ժամկետով և տարեկան 18% տոկոսադրույքով: Վարկի գումարը կազմում է մինչև 600 հազար դրամ: Կանխավճար բանկը չի պահանջում, իսկ բանկային հաշվի բացումն ու սպասարկումն իրականացնում է անվճար: Վարկավորման համար հաճախորդը պետք է ներկայացնի անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից:

Orange-ը բջջային հեռախոսներ և սմարթֆոններ արտադրող աշխարհահռչակ ընկերություններից ուղիղ մատակարարումների գծով հայաստանյան շուկայի առաջատարն է: Ընկերության վաճառքի սրահներում ներկայացված է բնակչության կողմից մեծ պահանաջարկ վայելող սմարթֆոնների և հեռախոսների լայն տեսականի տարբեր արտադրողներից` Apple, BlackBerry, Alcatel, Samsung, HTC, Nokia: Հիշեցնենք, որ վարկով բջջային հեռախոս, սմարթֆոն կամ նոութբուք կարելի է ձեռքբերել Orange-ի 75 վաճառքի սրահներից 59-ում, որից 15-ում առկա են Յունիբանկի պրոմո-կետերը:

Դիտել Յունիբանկի պրոմո-կետերի հասցեները Orange-ի ցանցում.

-Երևան, Հյուսիսային պողոտա 1 («Նորդ» բիզնես կենտրոն)
-Երևան, Մաշտոցի պող. 5ա/50
-Երևան, Կոմիտասի 8
-Երևան, Էրեբունի 18/7
-Երևան, Պարույր Սևակ 51/6
-Երևան, Դավիթաշեն, 4 թաղամաս, 11-11/1
-Երևան, Րաֆֆու 39/4
-Երևան, Տիգրան Մեծի 29ա/93
-Երևան, Սունդուկյան 64/4
-Աբովյան, Հանրապետության 22/2-4
-Էջմիածին, Մաշտոցի 61/56
-Արմավիր, Հանրապետության 29/3
-Գյումրի, Սայաթ-Նովա 7
-Վանաձոր, Տիգրան Մեծի 47ա
-Իջևան, Երևանյան 106



Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 20%-ով
  • Նոր ծառայություն Յունիբանկից` UNISTREAM դրամական փոխանցումների մուտքագրում քարտի հաշվին հաճախորդի զանգով
  • Յունիբանկը պրոմո-կետ է բացել “Happy Voyage” տուրիստական գործակալությունում
  • Յունիբանկը 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 43-րդ տեղը
  • Յունիբանկի “Ավան” և “Աբովյան” մասնաճյուղերը տեղափոխվել են նոր տարածքներ
  • Յունիբանկը UNISTREAM դրամական փոխանցումների համակարգի հաճախորդներին առաջարկում է վարկավորման արտոնյալ պայմաններ U-Stream+ քարտով
Տեսնել բոլորը