ՀՀ ԿԲ-ը գրանցել է Յունիբանկի “Դավիթաշեն” նոր մասնաճյուղը

14.12.2011


Յունիբանկը, հավատարիմ մնալով Երևանի բոլոր շրջաններում և մարզերում ներկայացված լինելու և բանկային սպասարկումը քաղաքացիների համար առավել հարմարավետ դարձնելու ռազմավարությանը, շարունակում է մասնաճյուղային ցանցի ընդլայնումը: Ս.թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է  Յունիբանկի “Դավիթաշեն”  նոր մասնաճյուղը, որի հասցեն է` ք.Երևան, Տ.Պետրոսյան 24/3 (Դավիթաշեն վարչական շրջան):  Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ մասնաճյուղը կսկսի հաճախորդների սպասարկման գործընթացը, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների ընդունում:

“Դավիթաշեն” մասնաճյուղի բացմամբ Յունիբանկի սպասարկման կետերի ընդհանուր քանակը կազմեց 38:  Բանկը 18 մասնաճյուղ ունի Երևանում և 20 մասնաճյուղ` մարզերում ու ԼՂՀ-ում: Մոսկվայում գործում է Յունիբանկի ներկայացուցչությունը: Մինչև տարեվերջ նախատեսվում է նոր մասնաճյուղ բացել նաև Վանաձոր քաղաքում: Ներկայումս մասնաճյուղերի քանակով Յունիբանկը ՀՀ բանկերի առաջին հնգյակում է:  

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Նոր վարկային քարտ Յունիբանկից` Kaiser սուպերմարկետներում գնումներ կատարելու համար
  • Յունիբանկը “Յուքոմ” և “ՌԵՍՈ” ընկերությունների հետ իրականացնում է երկու կոբրենդինգային ծրագիր
  • Յունիբանկը Վանաձոր քաղաքում կբացի նոր մասնաճյուղ
  • Յունիբանկն առաջարկում է U-Student+ նոր վարկ` ուսման վարձը վճարելու համար
  • Յունիբանկը Orange-ի վաճառքի սրահներում բացել է ևս 5 նոր պրոմո-կետ
  • Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 20%-ով
Տեսնել բոլորը