Ձեր բանկային քարտը ձգողական ուժ ունի դրամի նկատմամբ
Մինչև տարեվերջ Յունիբանկն իր հաճախորդներին կառաջարկի “Մագնիս” արտոնությունների ծրագիրը, որի շնորհիվ քարտապաններն ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելիս` ծրագրի գործընկեր կազմակերպություններից կստանան բոնուսներ և զեղչեր:
Մասնակցությունը արտոնությունների ծրագրին Յունիբանկի հաճախորդներին հնարավորություն կտա էապես կրճատելու իրենց առօրյա ծախսերը, քանի որ ծրագրում ընդգրկված են գործընկեր կազմակերպություններ բոլոր ոլորտներից (խանութներ, սրճարաններ, ռեստորաններ, բժշկական, տուրիստական կազմակերպություններ, կրթական հաստատություններ, մարզական և ժամանցային ակումբներ): Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված “Magnis” նշանը: Ծրագրում ընդգրկված կազմակերպությունների առևտրային կետերում զանազան ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարելիս բանկի քարտապանները կարող են ստանալ զեղչ կամ բոնուս, որի չափը սահմանվում է տվյալ կազմակերպության կողմից: Յունիբանկն իր հերթին բոնուսներ կշնորհի բանկային ծառայություններից օգտվելու և ծրագրում ակտիվ մասնակցության համար: Կուտակված բոնուսները հաճախորդները կարող են ծախսել որպես սովորական դրամ: Ցանկության դեպքում բոնուսները կարելի է նվիրել ծրագրի այլ մասնակցի` նրա քարտային հաշվին փոխանցելու միջոցով:
«Մագնիս» ծրագրի մասնակից դառնալու և արտոնություններից օգտվելու համար բանկի հաճախորդներին հարկ չկա ձեռքբերել հատուկ քարտ: Զեղչերը և բոնուսները կտրամադրվեն Յունիբանկի քարտով վճարումներ կատարելիս:
Թողարկված քարտերի քանակով Յունիբանկը ՀՀ առաջատար բանկերի հնգյակում է: Այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ բանկի քարտերի քանակը կազմել է ավելի քան 81 հազար: Յունիբանկի քարտերի օգտագործման հարմարավետությունն ապահովվում է քարտային սպասարկման արդյունավետ համակարգով, բանկոմատների և վճարային տերմինալների լայն ցանցի առկայությամբ: Ներկայումս Յունիբանկի սեփական ցանցը ներառում է 82 բանկոմատ և 607 POS- տերմինալ:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
ՀՀ ԿԲ-ը գրանցել է Յունիբանկի “Դավիթաշեն” նոր մասնաճյուղը14.12.2011 Տեսնել ավելին
-
Նոր վարկային քարտ Յունիբանկից` Kaiser սուպերմարկետներում գնումներ կատարելու համար12.12.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը “Յուքոմ” և “ՌԵՍՈ” ընկերությունների հետ իրականացնում է երկու կոբրենդինգային ծրագիր11.12.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը Վանաձոր քաղաքում կբացի նոր մասնաճյուղ07.12.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկն առաջարկում է U-Student+ նոր վարկ` ուսման վարձը վճարելու համար29.11.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը Orange-ի վաճառքի սրահներում բացել է ևս 5 նոր պրոմո-կետ24.11.2011 Տեսնել ավելին