Յունիբանկի 38-րդ` “Դավիթաշեն” նորաբաց մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը

19.12.2011


Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում բացված Յունիբանկի նոր` ”Դավիթաշեն” մասնաճյուղը սկսել է իր գործունեությունը: Մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 9:15-ից մինչեւ 17:00-ն:

Նորաբաց մասնաճյուղում կարելի է ներդնել ավանդներ, ստանալ սպառողական և բիզնես վարկեր, իրականացնել կոմունալ վճարումներ, UNISTREAM դրամական փոխանցումներ, արտարժույթի փոխանակում և այլ բանկային գործարքներ: “Դավիթաշեն” մասնաճյուղի հասցեն է` ք.Երեւան, Տ.Պետրոսյան 24/3: Հեռ.` (37410) 36-90-17:

“Դավիթաշեն”-ը Յունիբանկի թվով 38-րդ մասնաճյուղն է: Մասնաճյուղերի քանակի ավելացմամբ բանկը ձգտում է ներկայացված լինել Երևանի բոլոր վարչական շրջաններում և մարզերի քաղաքներում` հաճախորդների համար ապահովելով հարմարավետ և արագ բանկային սպասարկում: Հիշեցնենք, որ շուտով բանկը նոր մասնաճյուղ կբացի նաև Վանաձորում:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • “Մագնիս” արտոնությունների ծրագիր Յունիբանկի քարտապանների համար
  • ՀՀ ԿԲ-ը գրանցել է Յունիբանկի “Դավիթաշեն” նոր մասնաճյուղը
  • Նոր վարկային քարտ Յունիբանկից` Kaiser սուպերմարկետներում գնումներ կատարելու համար
  • Յունիբանկը “Յուքոմ” և “ՌԵՍՈ” ընկերությունների հետ իրականացնում է երկու կոբրենդինգային ծրագիր
  • Յունիբանկը Վանաձոր քաղաքում կբացի նոր մասնաճյուղ
  • Յունիբանկն առաջարկում է U-Student+ նոր վարկ` ուսման վարձը վճարելու համար
Տեսնել բոլորը