ԿԱՍԿՈ ապահովագրությունը բնակչության լայն զանգվածի համար առավել հասանելի դարձնելու նպատակով, Յունիբանկը հայաստանյան շուկայի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկի` “ՌԵՍՈ” ՓԲԸ-ի հետ համատեղ մշակել է U-ԿԱՍԿՈ + ծրագիրը, որի շրջանակներում հաճախորդները կարող են վարկով ձևակերպել ավտոապահովագրություն:
Ձմռան գալուստով ավտոմեքենայի ապահովագրումը դառնում է առավել կարևոր, քանի որ անբարենպաստ եղանակի պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, որի մասնակից կարող է լինել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու վարորդը, աճում է: ՃՏՊ-ի հետ կապնված զգալի ծախսերից խուսափելուն օգնում է ավտոապահովագրությունը: ԿԱՍԿՈ ապահովագրության ձևակերպմամբ հաճախորդը ապահովագրում է իր մեքենան ինչպես աննշան վնասվածքներից, այնպես էլ ՃՏՊ-ի կամ առևանգման հետևանքով ավտոմեքենայի ամբողջական կորստից: ԿԱՍԿՈ-ի առկայության դեպքում ապահովագրական ընկերությունն իրականացնում է փոխհատուցում, անգամ եթե հաճախորդն ինքն է պատահարի մեղավորը:
ԿԱՍԿՈ ապահովագրությունը բնակչության լայն զանգվածի համար առավել հասանելի դարձնելու նպատակով, Յունիբանկը հայաստանյան շուկայի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկի` “ՌԵՍՈ” ՓԲԸ-ի հետ համատեղ մշակել է U-ԿԱՍԿՈ + ծրագիրը, որի շրջանակներում հաճախորդները կարող են վարկով ձևակերպել ավտոապահովագրություն: Վարկը տրամադրվում է մինչև 600 հազար դրամ գումարով և նախատեսված է ԿԱՍԿՈ ապահովագրության կամ ապահովագրական փաթեթի ձեռքբերման համար, որը ներառում է ԿԱՍԿՈ և բժշկական ապահովագրություն: Վարկից կարող են օգտվել այն ֆիզիկական անձինք, որոնք չունեն բացասական վարկային պատմություն և հանդիսանում են 2001թ.-ից հետո արտադրված արտասահմանյան կամ 2006թ.-ից հետո արտադրված ռուսաստանյան մեքենաների տերեր: Վարկի ժամկետը կազմում է 12 ամիս, կանխավճարը` 0%, տոկոսադրույքը` 20-23% տարեկան: Ընդ որում, Յունիբանկի բոլոր հաճախորդների համար տոկոսադրույքը կազմում է 21%, իսկ ավտովարկավորումից օգտվող հաճախորդների համար այն սահմանված է նվազագույն չափով` 20% տարեկան: Այսպես, եթե մեքենայի արժեքը կազմում է 20 հազար ԱՄՆ դոլար, ապա վարկի գծով ամենամսյա վճարումները կազմում են 15 300-ից մինչև 22 900 դրամ:
U-ԿԱՍԿՈ+ վարկի ձևակերպման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը, սոցիալական քարտը, մեքենայի տեխնիկական անձնագիրը, ավտոմեքենայի սեփականության վկայականը և հաշիվ-տեղեկանք “ՌԵՍՈ” ընկերությունից: Վարկի մարումը կատարվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է առանց սահմանափակումների:
Հիշեցնենք, որ Յունիբանկում կարելի է ձևակերպել նաև U-Insurance վարկային քարտը` “ՌԵՍՈ” ընկերությունում գույքի ապահովագրման համար:
U-ԿԱՍԿՈ+ ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք դիմել “ՌԵՍՈ” ընկերություն` (37410) 56 05 50 հեռախոսահամարով կամ զանգահարել Յունիբանկի հեռախոսակապի կենտրոն` (37410) 59 55 55:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկի 38-րդ` “Դավիթաշեն” նորաբաց մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը19.12.2011 Տեսնել ավելին
-
“Մագնիս” արտոնությունների ծրագիր Յունիբանկի քարտապանների համար15.12.2011 Տեսնել ավելին
-
ՀՀ ԿԲ-ը գրանցել է Յունիբանկի “Դավիթաշեն” նոր մասնաճյուղը14.12.2011 Տեսնել ավելին
-
Նոր վարկային քարտ Յունիբանկից` Kaiser սուպերմարկետներում գնումներ կատարելու համար12.12.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը “Յուքոմ” և “ՌԵՍՈ” ընկերությունների հետ իրականացնում է երկու կոբրենդինգային ծրագիր11.12.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը Վանաձոր քաղաքում կբացի նոր մասնաճյուղ07.12.2011 Տեսնել ավելին