Յունիբանկի երկու մասնաճյուղեր տեղափոխվել են նոր տարածքներ

09.04.2012


Յունիբանկի երևանյան “Կինոնաիրի” մասնաճյուղը անվանափոխվել է “Երիտասարդական” և տեղափոխվել է նոր, առավել մեծ տարածք: Ս.թ. ապրիլի 10-ից մասնաճյուղը հաճախորդների սպասարկումը կիրականացնի ք.Երևան, Աբովյան 23/2 հասցեում: Բանկի կորպորատիվ ոճով կառուցված և սպասարկման համար առավել հարմարավետ երկհարկանի շինություն է տեղափոխվել նաև “Գյումրի” մասնաճյուղը: Այժմ մասնաճյուղը գտնվում է ք.Գյումրի, Ա.Մանուկյան 3 հասցեում:

Բանկի մասնաճյուղերի տեղափոխումը բանուկ հատվածներում գտնվող առավել ընդարձակ տարածքներ, հնարավորություն է ընձեռում ապահովելու մեծ թվով հաճախորդների որակյալ և արագ սպասարկումը: Յունիբանկի բոլոր 39 մասնաճյուղերն իրականացնում են ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, վճարահաշվարկային ծառայությունների մատուցում, կոմունալ վճարումների ընդունում և այլն:

Մասնաճյուղային ցանցի արդիականացման հետ մեկտեղ, բանկն ակտիվորեն ընդլայնում է իր ներկայությունը ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Այս տարի նախատեսվում է բացել 8 նոր մասնաճյուղ:

Բանկի մասնաճյուղերի հասցեներին կարող եք ծանոթանալ կայքի “Մասնաճյուղային ցանց” բաժնում: Տեղեկատու հեռ.` (37410) 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը բարձրացրել է “Էքսկլյուզիվ” ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 13%
  • Այս տարի Յունիբանկը կբացի 8 նոր մասնաճյուղ
  • UNICARD վարկը մեկ օրում արդեն կարելի է ձևակերպել Յունիբանկի 20 մասնաճյուղերում
  • Արթուր Աբրահամը կմենամարտի Պյոտր Վիլչևսկու հետ մարտի 31-ին: Յունիբանկը` ցուցադրության հովանավոր
  • "Մագնիս" ծրագիրն ընդլայնվել է
  • Գարնանային առաջարկ Յունիբանկից` վարկային քարտի ձևակերպում բանկ դիմելու օրը: Անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիրը և սոցիալական քարտը:
Տեսնել բոլորը