Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգում առաջին անգամ գործարկում է Mobile Commerce ծառայությունը

14.05.2012


Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ Յունիբանկը կգործարկի mobile commerce (առևտուր բջջային հեռախոսի միջոցով) ծառայությունը: Mobile commerce ծառայության հիմնական նշանակությունը մանրածախ ծառայությունների և ապրանքների դիմաց վճարումների իրականացումն է բջջային հեռախոսի միջոցով: Այն հնարավորություն է տալիս հաճախորդներին կառավարել իրենց բանկային հաշիվները, կատարել դրամական փոխանցումներ, քարտից քարտ փոխանցումներ, գնումներ կատարելիս վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց և այլն: Նախագիծը մշակվել է Gallery Systems ամերիկյան ընկերության կողմից:

Mobile Commerce ծառայությունը հասանելի կլինի այն սմարթֆոնների համար,  որոնք աշխատում են Android և IOS, իսկ հետագայում նաև Windows համակարգերով: Ծառայությունից օգտվելու համար հաճախորդների բջջային հեռախոսներում կտեղադրվի հատուկ ծրագիր, որը կապահովի հարմարավետ  և անվտանգ գործարքների իրականացումը: Սկզբնական շրջանում Mobile Commerce ծառայությունը կտրամադրվի անվճար, իսկ հետագայում բանկը կսահմանի սիմվոլիկ վճար:

“Առաջին տարում Յունիբանկն այս ծառայությամբ մտադիր է ներգրավել 40 հազար հաճախորդ: Կարծում եմ, որ սմարթֆոն ունեցող մեր ցանկացած հաճախորդ չի հրաժարվի Mobile Commerce ծառայությունից: Մատչելիությունը, կիրառման պարզությունը և անվտանգության բարձր մակարդակը չի կարող անտարբեր թողնել օգտվողներին”, - ասել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ Մեսրոպ Հակոբյանը:

Ծրագրի իրականացման համար որպես գործընկեր Յունիբանկն ընտրեց “Boomerang Software” ընկերությանը, որը մեծ փորձ ունի մոբայլ-ծրագրերի մշակման և ներդրման գործում: Ներկայումս mobile commerce նախագիծը Յունիբանկի կողմից ենթարկվում է անհրաժեշտ թեստավորման, որից հետո, այս տարվա ամռանը, այդ նորամուծությունը հասանելի կդառնա բջջային հեռախոս ունեցող Հայաստանի յուրաքանչյուր բնակչի համար:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկի “Ազատություն” 41-րդ նորաբաց մասնաճյուղը սկսել է իր աշխատանքը
  • “Մաշտոց” մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը
  • Գրանցվել է Յունիբանկի “Ազատություն” երևանյան նոր մասնաճյուղը
  • ՀՀ ԿԲ-ը գրանցել է Յունիբանկի “Մաշտոց” նոր 40-րդ մասնաճյուղը
  • "Մագնիս" ծրագրին միացել են նոր գործընկերներ
  • Յունիբանկը փոխել է մասնաճյուղերի հաճախորդների սպասարկման աշխատաժամը
Տեսնել բոլորը