Ucom և Interactive TV ընկերությունները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն լրացուցիչ Ինտերնետ արագություն

18.10.2012


Յունիբանկը, Ucom և Interactive TV ընկերությունների հետ համատեղ , իր քարտապանների համար մշակել է հատուկ առաջարկ: “Մագնիս” արտոնությունների ծրագրի շրջանակներում, նշված ընկերությունները Յունիբանկի քարտ ունեցող և իրենց ինտերնետ փաթեթներից օգտվող հաճախորդներին կտրամադրեն լրացուցիչ ինտերնետ արագություն:

U! Net Starter (8 մբ/վրկ) կամ Triple Play Classic (15 մբ/վրկ) ինտերնետ փաթեթների ձևակերպման ժամանակ Ucom ընկերությունը հաճախորդներին կտրամադրի, համապատասխանաբար, 2 մբ/վրկ և 5 մբ/վրկ, իսկ Interactive TV ընկերությունը Inter box, Active box, Home box կամ Full box փաթեթների ձեռքբերման ժամանակ` 1 մբ/վրկ լրացուցիչ ինտերնետ արագություն: Այս արտոնություններից օգտվելու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել Յունիբանկի ցանկացած քարտ: Ըստ որում, այս ակցիան գործում է ինչպես նոր, այնպես էլ մինչ այդ բաժանորդագրված հաճախորդների համար, եթե նրանք հանդիսանում են Յունիբանկի քարտապան:

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր հաճախորդ, որը Յունիբանկում ձևակերպում է ցանկացած քարտ, դառնում է “Մագնիս” ծրագրի մասնակից, ուր ընդգրկված են մոտ 120 կազմակերպություններ, որոնք Յունիբանկի քարտապաններին տրամադրում են մինչև 40% զեղչեր և այլ արտոնություններ: “Մագնիս” ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված "Magnis" նշանը:

“Մագնիս” ծրագրի գործընկերների կողմից տրամադրվող արտոնություններին և զեղչերին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ` այցելելով www.magnis.am կայքը կամ դիմելով բանկի հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Երևանում կայացավ In Grid-ի համերգը` նվիրված Յունիբանկի հիմնադրման 11-ամյակին
  • Ճանաչված աստղ IN-GRID -ի համերգը կբացվի տպավորիչ DJ շոու-ծրագրով
  • In-Grid-ի տոնական համերգը Ազատության հրապարակում` Յունիբանկի 11-ամյակի կապակցությամբ
  • 11 տարի միասին. Յունիբանկը նշում է իր ծննդյան տոնը
  • “DigiTec Expo 2012” ցուցահանդեսում Յունիբանկը ներկայացրեց Հայաստանում նորույթ հանդիսացող ծառայություններ
  • Paris հարսանյաց սրահը, Rodeo Jeans, Rodeo Drive, Premaman խանութ-սրահները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն 15-20% զեղչեր
Տեսնել բոլորը