Յունիբանկը, սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում, իրականացնում է Երևանի և մարզերի դպրոցների բարեկարգման և կահավորման ֆինանսավորման նոր ծրագիր: Արդեն իսկ բանկը մարզական նոր գույք է նվիրել Կապան քաղաքի N7 հիմնական դպրոցին: Նվերը դպրոցին փոխանցել են Յունիբանկի “Կապան” մասնաճյուղի ներկայացուցիչները:
“Մարզական նոր գույքը մեր դպրոցի աշակերտների համար երկար սպասված և մեծ նվեր է: Յունիբանկի շնորհիվ այսօր մենք ունենք բոլոր պայմանները, որպեսզի երեխաները կարողանան լիարժեք կերպով զբաղվել սպորտով: Համոզված եմ, որ այս նվիրատվությունը մեծ խթան կհանդիսանա և ֆիզկուլտուրայով զբաղվելը նրանց համար կլինի ոչ միայն օգտակար,այլև հաճելի”, - ասել է N7 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Հովսեփյանը:
Սոցիալական ծրագրերը միշտ եղել են Յունիբանկի ուշադրության կենտրոնում: Երեխաներին նեցուկ լինելն այս ուղղության առաջնահերթ խնդիրներից մեկն է: Հենց այդ պատճառով բանկի ղեկավարությունը դպրոցների աջակցությանն ուղղված մի շարք բարեգործական ակցիաների իրականացման որոշում է ընդունել: Այդ ակցիաների շրջանակներում բանկը hամապատասխան ֆինանսավորում կտրամադրի դպրոցների բարեկարգման և կահավորման աշխատանքների իրականացման համար, ինչպես նաև կաջակցի ուսուցման մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերին: Մասնավորապես, առաջիկայում, բանկի տրամադրած միջոցներով կվերանորոգվի Երևանի Նանսենի անվան N150 դպրոցի հանդիսությունների դահլիճը, իսկ N157 դպրոցում կգործի ժամանակակից սարքավորումներով հագեցած համակարգչային դասարան:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Հագուստի և կոշկեղենի Basic House և Bata վաճառասրահները, տեխնիկայի Fine խանութը միացել են արտոնությունների և զեղչերի “Մագնիս” ծրագրին11.11.2012 Տեսնել ավելին
-
Կատարեք ապառիկ գնումներ Յունիբանկի միջոցով և VEGA խանութը կվերադարձնի 2 ամսվա վարկի գումարը07.11.2012 Տեսնել ավելին
-
Յունիբանկը և Samsung խանութների ցանցն առաջարկում են հեռուստացույցի ապառիկ գնում առանց կանխավճարի և 0% տոկոսադրույքով05.11.2012 Տեսնել ավելին
-
“Mary” խանութների ցանցը և “Mona Salon” գեղեցկության սրահը Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն 5-10% զեղչեր01.11.2012 Տեսնել ավելին
-
Յունիբանկը և BHS խանութն իրականացնում են նոր համաբրենդային ծրագիր29.10.2012 Տեսնել ավելին
-
Յունիբանկն առաջարկում է համաբրենդային վարկային քարտեր Basic House և Bata խանութներում ապրանքներ գնելու համար29.10.2012 Տեսնել ավելին