Յունիբանկն առաջարկում է համաբրենդային վարկային քարտեր Basic House և Bata խանութներում ապրանքներ գնելու համար

29.10.2012


Յունիբանկն իրականացնում է երկու նոր համաբրենդային ծրագիր, որի շրջանակներում առաջարկում է վարկային քարտեր` Basic House և Bata խանութներում ձեռքբերված ապրանքների դիմաց անկանխիկ վճարումներ կատարելու համար: Այդ քարտով տրամադրվող վարկի գումարը կազմում է 200 000 դրամ, տարեկան տոկոսադրույքը` 22%, որը հաշվարկվում է միայն օգտագործված գումարի նկատմամբ: Վարկը տրամադրվում է մինչև 24 ամիս ժամկետով: Վարկավորման պարտադիր պայման է դրական վարկային պատմության առկայությունը: “Unibank- Basic House & Bata” վարկային քարտը կարելի է ձևակերպել Basic House և Bata խանութներում` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը:

Հիշեցնենք, որ ձևակերպելով Յունիբանկի ցանկացած քարտ, հաճախորդը դառնում է “Մագնիս” արտոնությունների ծրագրի մասնակից և ստանում մինչև 40% զեղչեր ավելի քան 130 գործընկերների մոտ` խանութներ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ, մարզակումբներ, ռեստորաններ, բժշկական հաստատություններ և այլն: Մասնավորապես, Basic House և Bata խանութներում Յունիբանկի քարտապաններին կտրամադրվի 10% զեղչ:

Յունիբանկը մեծ ուշադրություն է հատկացնում քարտապանների որակյալ սպասարկմանը և ակտիվորեն իրականացնում է համաբրենդային ծրագրեր: U-Customers Partner ծրագրի շրջանակներում բանկը Vega խանութների ցանցի, Kaiser սուպերմարկետների, Ucom ընկերության, Reso ապահովագրական ընկերության և Gold’s Gym մարզակումբի հետ համատեղ թողարկել է համաբրենդային վարկային քարտեր:

Յունիբանկի քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք “Բանկային քարտեր” բաժինը կամ դիմեք բանկի հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկն առաջարկում է կոմունալ վճարումներն իրականացնել նաև “Ինտերնետ Բանկ-Հաճախորդ” համակարգի միջոցով
  • Յունիբանկը բարձրացրել է քարտային միջոցների դրական մնացորդի եկամտաբերությունը մինչև 8%
  • Ucom և Interactive TV ընկերությունները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն լրացուցիչ Ինտերնետ արագություն
  • Երևանում կայացավ In Grid-ի համերգը` նվիրված Յունիբանկի հիմնադրման 11-ամյակին
  • Ճանաչված աստղ IN-GRID -ի համերգը կբացվի տպավորիչ DJ շոու-ծրագրով
  • In-Grid-ի տոնական համերգը Ազատության հրապարակում` Յունիբանկի 11-ամյակի կապակցությամբ
Տեսնել բոլորը