Յունիբանկը և BHS խանութն իրականացնում են նոր համաբրենդային ծրագիր

29.10.2012


Յունիբանկը BHS խանութի հետ համատեղ իրականացնում է նոր համաբրենդային ծրագիր, որի շրջանակներում տրամադրում է վարկային քարտեր խանութում ձեռքբերված ապրանքների դիմաց անկանխիկ վճարումներ կատարելու համար: Վարկի գումարը կազմում է 200 000 դրամ, տարեկան տոկոսադրույքը` 22%, որը հաշվարկվում է միայն օգտագործված գումարի նկատմամբ: Վարկը տրամադրվում է մինչև 24 ամիս ժամկետով: Վարկավորման պարտադիր պայման է դրական վարկային պատմության առկայությունը:

Հաճախորդների սպասարկման հարմարավետության բարձրացման նպատակով, BHS խանութում գործում է նաև բանկի պրոմո կետը, որի աշխատակիցը հաճախորդներին կներկայացնի վարկային քարտի պայմանները, կպարզաբանի վարկավորման գործընթացը և կօգնի լրացնել վարկային հայտը: “Unibank-BHS” վարկային քարտերի ձևակերպման համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիրը և սոցիալական քարտը:

Ձևակերպելով Յունիբանկի ցանկացած քարտ, հաճախորդը դառնում է “Մագնիս” արտոնությունների ծրագրի մասնակից և ստանում մինչև 40% զեղչեր ավելի քան 130 գործընկերների մոտ` խանութներ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ, մարզակումբներ, ռեստորաններ, բժշկական հաստատություններ և այլն: Մասնավորապես, BHS խանութում Յունիբանկի քարտապաններին կտրամադրվի 5-7% զեղչ: Ընդ որում, 7% զեղչը գործում է “Unibank-BHS” քարտով վճարելու դեպքում:

Յունիբանկի քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք “Բանկային քարտեր” բաժինը կամ դիմեք բանկի հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկն առաջարկում է համաբրենդային վարկային քարտեր Basic House և Bata խանութներում ապրանքներ գնելու համար
  • Յունիբանկն առաջարկում է կոմունալ վճարումներն իրականացնել նաև “Ինտերնետ Բանկ-Հաճախորդ” համակարգի միջոցով
  • Յունիբանկը բարձրացրել է քարտային միջոցների դրական մնացորդի եկամտաբերությունը մինչև 8%
  • Ucom և Interactive TV ընկերությունները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն լրացուցիչ Ինտերնետ արագություն
  • Երևանում կայացավ In Grid-ի համերգը` նվիրված Յունիբանկի հիմնադրման 11-ամյակին
  • Ճանաչված աստղ IN-GRID -ի համերգը կբացվի տպավորիչ DJ շոու-ծրագրով
Տեսնել բոլորը