Կատարեք ապառիկ գնումներ Յունիբանկի միջոցով և VEGA խանութը կվերադարձնի 2 ամսվա վարկի գումարը

07.11.2012


VEGA խանութների ցանցը հայտարարում է նոր շահավետ ակցիայի մեկնարկման մասին: Այսուհետ Յունիբանկի միջոցով խանութում կատարված ապառիկ գնումների դեպքում VEGA խանութը հաճախորդին կվերադարձնի վարկի 2 ամսվա գումարը: Ակցիան կգործի մինչև 2012թ.-ի դեկտեմբերի 10-ը:

VEGA խանութների ցանցում գնումներ կատարելու համար Յունիբանկն առաջարկում է “U-Technics” վարկը հետևյալ պայմաններով` վարկի գումարը` մինչև 1 000 000 դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, կանխավճարը` 0%, միջնորդավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 20%, որը հաշվարկվում է միայն բացասական մնացորդի նկատմամբ: Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն և պահանջվող վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, ապա ներկայացնում է միայն անձնագիր և սոցիալական քարտ, իսկ, եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ:

VEGA խանութների ցանցի հետ համագործակցության շրջանակներում Յունիբանկն առաջարկում է նաև մինչև 300 000 դրամ սահմանաչափով համաբրենդային վարկային քարտեր, որոնք նախատեսված են խանութում անկանխիկ գնումներ կատարելու համար:

Յունիբանկի "U-Technics" վարկատեսակի և "Unibank-VEGA" վարկային քարտի պայմաններին կարելի է ծանոթանալ “Սպառողական վարկեր” և “Բանկային քարտեր” բաժիններում կամ դիմել բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը և Samsung խանութների ցանցն առաջարկում են հեռուստացույցի ապառիկ գնում առանց կանխավճարի և 0% տոկոսադրույքով
  • “Mary” խանութների ցանցը և “Mona Salon” գեղեցկության սրահը Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն 5-10% զեղչեր
  • Յունիբանկը և BHS խանութն իրականացնում են նոր համաբրենդային ծրագիր
  • Յունիբանկն առաջարկում է համաբրենդային վարկային քարտեր Basic House և Bata խանութներում ապրանքներ գնելու համար
  • Յունիբանկն առաջարկում է կոմունալ վճարումներն իրականացնել նաև “Ինտերնետ Բանկ-Հաճախորդ” համակարգի միջոցով
  • Յունիբանկը բարձրացրել է քարտային միջոցների դրական մնացորդի եկամտաբերությունը մինչև 8%
Տեսնել բոլորը