Յունիբանկը և Samsung խանութների ցանցն առաջարկում են հեռուստացույցի ապառիկ գնում առանց կանխավճարի և 0% տոկոսադրույքով

05.11.2012


Յունիբանկը “Samsung” խանութների ցանցի հետ համատեղ հայտարարել է նոր ակցիայի մեկնարկման մասին, որի շրջանակներում կարելի է ձեռքբերել հեռուստացույց շահավետ պայմաններով` կանխավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 0%, միջնորդավճարը` 0%: Վարկի գումարը կազմում է մինչև 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս: Բացի դա, հաճախորդներին տրամադրվում է նաև 5-10% զեղչ: Ակցիան կգործի մինչև 2012թ.-ի նոյեմբերի 30-ը:

“0%,0%,0%+” վարկը կարելի է ձևակերպել Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում` ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթը: Եթե վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, հաճախորդը ներկայացնում է անձնագիր և սոցիալական քարտ, իսկ, եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ:

Սպառողական վարկավորումը Յունիբանկի զարգացման առաջնային ուղղություններից է: Այդ իսկ պատճառով բանկը խոշոր մանրածախ ցանցերի հետ ակտիվորեն իրագործում է տարբեր ակցիաներ, որոնց շրջանակներում կենցաղային ապրանքների ձեռքբերումը վարկավորվում է առանց կանխավճարի և 0% տոկոսադրույքով: Յունիբանկի շահավետ պայմանները բարձրացնում են սպառողական վարկավորման հասանելիության մակարդակը բնակչության լայն շրջանակների համար:

Յունիբանկի “0%,0%,0%+” վարկատեսակի պայմաններին կարելի է ծանոթանալ “Սպառողական վարկեր” բաժնում կամ դիմել բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • “Mary” խանութների ցանցը և “Mona Salon” գեղեցկության սրահը Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն 5-10% զեղչեր
  • Յունիբանկը և BHS խանութն իրականացնում են նոր համաբրենդային ծրագիր
  • Յունիբանկն առաջարկում է համաբրենդային վարկային քարտեր Basic House և Bata խանութներում ապրանքներ գնելու համար
  • Յունիբանկն առաջարկում է կոմունալ վճարումներն իրականացնել նաև “Ինտերնետ Բանկ-Հաճախորդ” համակարգի միջոցով
  • Յունիբանկը բարձրացրել է քարտային միջոցների դրական մնացորդի եկամտաբերությունը մինչև 8%
  • Ucom և Interactive TV ընկերությունները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն լրացուցիչ Ինտերնետ արագություն
Տեսնել բոլորը