Յունիբանկը Հայաստանում գործող բոլոր 43 մասնաճյուղերում տեղադրել է վճարային տերմինալներ, որոնց միջոցով հաճախորդները բանկային հաշվի համալրումն ու վարկի մարումը կարող են կատարել ինքնուրույն: Բանկի ևս 2 մասնաճյուղ, որոնցից մեկում նույնպես տեղադրված է տերմինալ, գործում են ԼՂՀ-ում:
Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում: Հաճախորդը պարզապես պիտի ընտրի իրեն անհրաժեշտ գործարքը և հետևի տերմինալի էկրանին առաջարկվող քայլերի հերթականությանը:
Հաշվի առնելով տերմինալներից օգտվող հաճախորդների թվաքանակի և գործարքների ծավալների աճը, մոտ ապագայում Յունիբանկը նախատեսում է ընդլայնել ծառայությունների ցանկը, որոնց դիմաց կարելի է վճարումները կատարել ինքնուրույն, առանց բանկային աշխատակցին դիմելու: Տերմինալներով իրականացված գործարքների ծավալն ամսական կտրվածքով աճել է գրեթե վեց անգամ:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկն առաջարկում է բիզնես-վարկեր առանց միջնորդավճարի03.10.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկն արդեն գործարկել է 41 վճարային տերմինալ24.09.2013 Տեսնել ավելին
-
Այսուհետ “Դավիթ Բեկ” մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի նաև շաբաթ օրերին05.09.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկն առաջարկում է նոր ծառայություն` բանկային գործիքների ներկայացում հաճախորդի գրասենյակում01.09.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 102 մլրդ դրամը25.08.2013 Տեսնել ավելին
-
Արթուր Աբրահամ vs Վիլբեֆորսե Շիhեպո: Յունիբանկը` ցուցադրության հովանավոր22.08.2013 Տեսնել ավելին